Սյունիքից դատավորն այսօր հրաժարվել է Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալ՝ նաև ճանապարհների պատճառով
«Պարոն Գրիգորյանն ինձ պարզաբանեց և բացատրեց, որ հետպատերազմյան շրջանում, հաշվի առնելով Սյունիքի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համարում համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել Սյունիքի մարզի դատարանների բնականոն աշխատանքները, այդ պատճառով չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնը»,- ԱԺ-ում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ԲԴԽ) Ռուբեն Վարդազարյանը՝ ներկայացնելով Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակվելուց հրաժարվելու Սամվել Գրիգորյանի հիմնավորումը:
ԲԴԽ նախագահն ԱԺ-ին էր ներկայացնում Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թեկնածուներին:
Նա տեղեկացրեց, որ ԲԴԽ-ի կողմից առաջխաղացման ցուցակում ընդգրկված Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն այսօր գրությամբ դիմել է ԲԴԽ-ի նախագահին, որում գրել է, որ այլևս չի ցանկանում, որ իր թեկնածությունը քննարկվի և քվեարկվի ԱԺ-ում և չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը: Ըստ ԲԴԽ նախագահի՝ գրությունը ստանալուց հետո անձամբ է զրուցել Գրիգորյանի հետ և ստացել վերոհիշյալ պատասխանը:
Վարդազարյանը տեղեկացրեց, որ այդ իրավիճակում Սամվել Գրիգորյանի կենասգրականը ներկայացնելու անհրաժեշտություն չկա և այն պատգամավորներին չներկայացրեց:
Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հարցրեց, թե ինչով է պայամանավորված թեկնածուի նման որոշումը:
Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ Սյունիքում քրեական և քաղաքացիական հայցերը չեն ավելացել՝ նույնիսկ նվազել են, բայց դատավորը Սյունիքում մնալն ավելի ճիշտ է համարել՝ հիմնավորելով նաև տեխնիկական պատճառներով՝ ընդհուպ մինչև ճանապարհների վիճակով:
Ալեն Սիմոնյանը փորձեց ճշտել, թե ճանապարհներն ի՞նչ կապ ունեն հաժարականի որոշման հետ:
Վարդազարյանը հայտնեց, որ ինքը փոխանցում է այն, ինչ իրեն փոխանցել է դատավորը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մոռացան, թե ինչ հարց է քննարկվում և բազմաթիվ հարցեր ուղղեցին Ռուբեն Վարդազարյանին՝ վերջինիս կողմից Նիկոլ Փաշինյանի հայտարարած «պատի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությունն իր հայտարարության մեջ օգտագործելու համար:
Պատգամավորները գտնում էին, որ դատավորներին ուղղված իր ուղերձով Վարդազարյանն իրականում նրանց տրամադրել է իշխանության դեմ և հնչեցրեցին վերջինիս՝ իր պաշտոնին չհամապատասխանելու մասին դատողություններ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը դատարաններում պետական տուրքերը կհասցնի մինչև 25 մլն դրամի
- Եթե ծանուցման բոլոր տարբերակները սպառված են և հնարավոր չի եղել ծանուցել հարկատուին, այդ խնդիրն ինչպե՞ս է լուծվելու.Սերգեյ Բագրատյանը՝ՊԵԿ նախագահին
- Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու.Արման Աբովյանը՝ «Իմ քայլին»
- Դուք կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին
- Խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ. Տիգրան Ուրիխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին