Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Արթուր Վանեցյան
Ավարտվել է «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկելուն կամ չուղարկելուն: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նրա փոխանցմամբ, նախագահը լսել է իրենց ու ասել, որ ի գիտություն կընդունի իրենց խոսքն ու կիրականացնի իր սահմանադրական լիազորությունը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը:
Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարել Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին երեկվա հրապարակած դիրքորոշումը, շարժման ներկակացուցիչները պահանջել էին շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը հանդիպում է ՀՀ նախագահի հետ
- Արամ Օրբելյան. Հանրապետության նախագահը ( նաև վարչապետը) իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին
- Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է․ Էդգար Ղազարյան
- Արմեն Սարգսյանը դեռ կարող է դիմել ՍԴ․ Արա Զոհրաբյան
- Դա միայն իշխանության կարծիքն է, թե այդ օրենքը տարածվում է նաև ԳՇ պետի դեպքում. Վարդևանյան
- Վարուժան Ավետիքյան. Արմեն Սարգսյանի ՍԴ դիմելն ընդամենը աչքակապություն է
- Գոհար Մելոյան. Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը
- Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությունը ՍԴ չի ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին