Իսրայելը Արցախի օկուպացված տարածքներում «խելացի քաղաքներ» կկառուցի
Բաքուն «խելացի քաղաքների ու գյուղերի» կառուցման ծրագրի գործադրումը հանձնել է Իսրայելին: Որոշումը կայացվել է Ղարաբաղում «խելացի գյուղեր ու քաղաքներ» կառուցելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո:
Հղում անելով ադրբեջանական կայքերին՝ Pars Today-ը գրում է․ «Քանի որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական դաշնակիցներ են, կասկած չկա, որ «խելացի քաղաքների ու գյուղերի» կառուցման նախագիծը կիրականացնեն հրեա մասնագետները»:
Վերջերս, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում գյուղատնտեսական նշանակության հողերը Սիոնիստական ռեժիմին տրամադրվելու կապակցությամբ, նշելով, որ ռեժիմն իր համար կենտրոններ կկառուցի: Ռեզայիի այս հայտարարությունը քննադատության էր արժանացել ադրբեջանական ԶԼՄ-ներում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Ադրբեջանցիները փորձում են անհնար դարձնել Շուշի և Հադրութ բնակիչների վերադարձը
- Արցախի ԱԳՆ. Շուշի քաղաքը Արցախի անբաժանելի մասն է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ