Իրանի հարավ-արևելքում ահաբեկիչները հարձակվել են ԻՀՊԿ մեքենայի վրա
ԻՀՊԿ ստորաբաժանման Ղոդս տարածաշրջանային շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել՝ Սարավանում ԻՊԿ մեքենայի վրա ահաբեկչական խմբավորման տարրերի հարձակման կապակցությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հայտարարության համաձայն, երեքշաբթի օրը, Սարավան քաղաքի Բամ շրջանում, ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են տարածքում գյուղական համայնքների բնակիչների կարիքների բարելավման նպատակով ճանապարհների կառուցման աշխատանքով զբաղված ԻՀՊԿ ինժեներական բաժնի ծառայողների վրա:
Հարձակման հետևանքով, մեկ ինժիներ անհետ կորել է, ևս մեկը վիրավորվել։
Պահապանների կորպուսը հայտարարել է, որ նման հուսահատ քայլերը չեն խոչընդոտելու այդ տարածքի կարիքավոր մարդկանց ծառայությունների մատուցման շարունակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ