Ստեփան Դանիելյան. Պլան D
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մենք տեսնում ենք գործող իշխանության բարոյականության, կամ անբարոյականության աստիճանն ու ցինիզմն, ինչի համար շատերը հիմնավոր կերպով կարծում են, որ եթե իրենք կազմակերպեն արտահերթ ընտրությունները, ապա կկեղծեն: Որպես դրա փաստացի հիմնավորում մատնանշում են, թե ինչպես էր իրենց հանրահավաքի կազմակերպման ժամանակ օգտագործվում ադմինիստրատիվ ու կրիմինալ ռեսուրսը:
Դա, իհարկե, այդպես է, սակայն ընտրությունների կեղծել ցանկանալն ու դա կարողանալը տարբեր բաներ են:
Ընտրությունների կեղծման համար պետք է հազարավոր մարդկանց ներգրավվել և, անպայման, այդ գործին պետք է մասնակցեն երկու առանցքային ինստիտուտներ՝ ոստիկանությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք նման հանցագործության գնալու համար գործող կառավարության հաղթանակի հարցում պետք է լինեն վստահ , այլապես նման ռիսկի չեն գնա: Փաստենք, որ ՏԻՄ-երի մի մասն արդեն այս կառավարությանը բացահայտորեն դեմ է դուրս եկել (մի մասն էլ հարմար պահի է սպասում), իսկ ոստիկանությունից վայրկյանական կերպով ընտրակեղծիքների մասին արտահոսքներ կլինեն: Պարզ է, ոստիկանությունը չի ցանկանա ևս 5 տարի փողոցներում կանգնել դրանց պաշտպանելու համար:
Երկրորդ կարևոր պահն այն է, որ ի տարբերության այն ժամանակների, հիմա խորհրդարանական կառավարման մոդել է և չկա գործառույթներ ունեցող նախագահի թիկունքը, որն այդ կառույցների համար երաշխավորի ֆունկցիա կատարի: Նաև չմոռանանք ձայներ ապահովող որոշ օլիգարխների հոգեբանությունը, նրանք նույնպես նման ռիսկի չեն գնա և X պահին մեջքից կհարվածեն:
Երրորդ՝ դատական համակարգն է անկախացել ու ինքնուրոււյն որոշումներ է կայացնում, դա նույնպես կխոչընդոտի պոտենցիալ ընտրակեղծարարներին:
Եվ չորրորդ հանգամանքը, իշխող թիմը նախընտրական փուլում չունի հանրության հետ խոսացող մարդ, բացի գործող վարչապետից, որն արդեն հեղինակազրկված է և նրա ամեն մի խոսքը ծաղրի առարկա է դառնում ու հակառակ էֆեկտն է ունենում: Կարծում եմ ընտրությունների կեղծման համար այս իշխանությա ռեսուրսը սահմանափակ է:
Իհարկե, լավագույն տարբերակը կառավարության հրաժարականն է ու ժամանակավոր կառավարության ձևավորումը, սակայն գործող Թյուրիմացությունը ցանկացած եղանակով դրան չի գնա, մնում է պլան D-ն, ստիպողական արտահերթ ընտրությունները, երբ ԱԺ երկու ֆրակցիաները վայր դնեն մանդատները»:
Հարակից հրապարակումներ`
- Եվ այս Թյուրիմացությունը ցանկանում շարունակե՞լ պետությունը ղեկավարել. Ստեփան Դանիելյան
- «Հրապարակ». Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթ ընտրությունների
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ