Հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել կտրուկ գործողություններ․ Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնի մարզերում, ինչպես նաև մարտի 6-ին հանրահավաք կանցկացնի Բաղրամյան պողոտայում։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ավարտին ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր։ Մեր ձայնն այնտեղ չի լսվում, այնտեղ միայն Հ1 են լսում։ Շաբաթ օրը ժամը՝ 15․00-ին հանրահավաք կանենք»,-ասաց նա։
Վազգեն Մանուկյանը նաև չբացառեց , որ հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել կտրուկ գործողություններ:
«Կարող է իրավիճակները բերեն նրան, որ մեզ պետք լինեն կտրուկ գործողություններ։ Ձեզ ասեմ, որ ժողովրդի մեջ մի 5000 երիտասարդ կան, որ շատ հիասթափվում են,ասում են ՝ գնանք էս շենքը ջարդենք,այս շենքը վերցնենք։ Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան
- Այն ինչ-որ մենք ուզում էինք՝ չստացանք, ստացանք՝ կիսատ-պռատ․ Վազգեն Մանուկյան
- Ընդդիմության հանրահավաքը շարունակվում է, սպասում են Արմեն Սարգսյանի որոշմանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան