Քաղաքական 17:33 06/03/2021 Հայաստան

Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան

«Արդեն մեկ շաբաթից ավելի է, որ Բաղրամյան պողոտան մեր տրամադրության տակ է»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այս փողոցում են գտնվում 3 կարևորագույն ինստիտուտները՝ ԱԺ, նախագահական, ՍԴ, և հենց այդ 3 կառույցներից շատ բան է կախված։

«Այո՛, այս հարթակը Հայաստանի պայքարի հարթակ է, և այս 3 ինստիտուտներն այստեղից են լսելու ժողովրդի ձայնը։ Քանի օր է, ուզում են քարոզչություն անել, որ այս հարթակը կուսակցական, ներքին պայքարի հարթակ է։ Երբեմն ասում են, որ սա դարձել է նախընտրական հարթակ։ Սա հայ ազգի հարթակն է, այն բոլորինն է, ովքեր կարծում ե՝ Շուշին ու Հադրութը հայկական են, ովքեր մտածում են՝ Արցախը պետք է լինի ազատ և անկախ»,- նկատեց նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով, սա այն հարթակն է, որտեղ ուզում են վերջ դնել ստին, պոպուլիզմին ու դավաճանությանը։ Ըստ նրա, այս հարթակում չկան հներ ու նորեր, չկան նախկիններ ու ներկաներ, չկան սևեր ու սպիտակներ, այս հարթակում կա եռագույն։

«Սիրելի՛ հայրենակիցներ, անընդհատ այդ հիստերիկ դավաճանն ասում է, թե մի խումբ մարդիկ եկել ու վերցնում են ժողովրդի իշխանությունը։ Այդ մարդը խաբել է, խաբում է։ Ինքը որ ասում է՝ ժողովուրդն է իշխանության, ուզում է ժողովրդին դարձնել իր դավաճանության մասնակիցը։ Հայաստանում կա մեկ մարդու դիկտատուրա, որը մենք ջարդելու ենք ու ոչնչացնենք»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ հաղթանակը մոտ է, պետք չէ հիասթափվել։

«Մենք հասնելու ենք հաղթանակի։ Ազգ, բանակ, հաղթանակ։ Սիրելի հայրենակիցներ, Ալիևը երեկ հայտարարել է, որ Սյունիքում միջանցք պետք է ունենա։  Ցավոք, եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա։ Դա կլինի Նիկոլի 4-րդ հանցագործությունը»,- նկատեց նա։

Իշխան Սաղաթելյանը գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին կոչ արեց «խելքները գլուխները հավաքել» և կանգնել ժողովրդի կողքին։

«Նաև հիշեցնեմ, որ մենք նախագահին կոչ էինք արել ու պահանջել, որ ԳՇ պետին աշխատանքից ազատելու փաստաթուղթը նախագահն ուղարկի ՍԴ։ Բայց մինչ այս պահը մենք պատասխան չունենք։ Մինչև երկուշաբթի ժամկետ ունենք։ Ես բոլորիս անունից դիմում եմ ՀՀ նախագահին։ Պարոն Սարգսյա՛ն, դուք ունեք պատասխանատվություն մեր երկրում ստեղծված իրավիճակի համար։ Դուք պետք է դիմեք ՍԴ՝ վիճարկելու ԳՇ պետի պաշտոնանկության սահմանադրականությունը։ Հակառակ դեպքում, դուք պատասխանատու եք մեր երկրում ստեղծված իրավիճակի համար»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ՀՀ նախագահը ևս մեկ հանդիպում է խնդրել շարժման անդամների հետ. «Այդ հանդիպման ընթացքում մենք ևս մեկ անգամ այդ կոչը կհնչեցնենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Եվ նաև դիմում եմ ԳՇ պետին. քո մնալը, քո պաշտոնավարելն արդեն բոլորիս պահանջն է, դու պետք է տեղիք չտաս սադրանքներին ու մնաս քո տեղում պինդ կանգնած, որովհետև դա պաշտոնի կռիվ չէ, դա բանակի պահպանության համար է։ Օնիկ Գասպարյանը չպետք է ենթարկվի ապօրինի հրամաններին, նա պետք է մնա՝ հանուն բանակի, հանուն Արցախի, հանուն մեր պետականության»,- ասաց նա, ապա հավելեց, որ երկուշաբթին կարևոր օր է՝ իրենց հարցերի հանգուցալուծման առումով։

Իշխան Սաղաթելյանը նշեց, եթե երկուշաբթի օրը «գերագույն գլխավոր սրիկան» կրկին դիմի ապօրինությունների և փորձ անի հեռացնել Օնիկ Գասպարյանին, իրենք երեքշաբթի 17.00-ին կհավաքվեն այս հրապարակում և կորոշեն այն քայլերը, որ պետք է անեն։

Նշենք, որ հանրահավաքից հետո շարժման անդամները քայլերթով գնալու են դեպի նախագահական,իսկ նախագահական նստավայրից արդեն երթուղին կլինի դեպի Պարոնյան փողոց։

 






Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}