
Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության վարկածներից մեկը պետք է լինի քաղաքական շարժառիթով հարձակումը. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տան կողոպուտին.
«Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.
1) Աշոտ Մինասյանը կապիտուլյանտի սկզբունքային ընդդիմախոսներից է, հետևաբար նրա տան նկատմամբ ոտնձգության հիմնական վարկածներից մեկը պետք է բնականորեն լինի քաղաքական շարժառիթով հարձակումը։ Եթե ամենակարճ ժամկետում հանցագործությունը չբացահայտվի, ապա յուրաքանչյուրս լիարժեք իրավունք կստանանք պնդել, որ հարձակման շարժառիթը հաստատապես քաղաքական էր։
2) Այս գործի օրինակով իրավապահները պետք է ապացուցեն, որ շարունակում են մնալ հանցանքների բացահայտմամբ, խափանմամբ ու կանխմամբ զբաղվող կառույցներ և ամբողջությամբ չեն վերածվել «կապիտուլյանտական գրաքննության գործակալությունների»։
3) Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության արդյունքում հափշտակվել են նրա և իր նահատակված եղբոր մարտական պարգևները։ Հետևաբար սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Կողոպտել են լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը
- Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Աշոտ Երկաթի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը. պաշտպան
- Այդ մարդը չի գիտակցում՝ ինչ արհավիրքի առաջ է կանգնեցրել ժողովրդին. Աշոտ Երկաթ
- Թշնամին այսօր նորից գալիս է չոքելու մեր բկին. Աշոտ Երկաթ
Լրահոս
Տեսանյութեր


