Ռուս խաղաղապահները 25154 պայթուցիկ առարկա են վնասազերծել
Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում շարունակվում է իր առջև դրված խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են ուսումնասիրել մասնավոր տնային տնտեսությունները և Արցախի սոցիալական նշանակության ենթակառուցվածքները պայթուցիկ առարկաների հայտնաբերման համար: Այն հնարավորություն է տալիս խաղաղ բնակչությանը վերադառնալ իրենց տներ, ինչպես նաև սկսել վերանորոգման և վերականգնման աշխատանքներ դպրոցներում և հիվանդանոցներում:
Ներկայումս, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, Մարտակերտի հիվանդանոցները սկսել են հիվանդներ ընդունել, իսկ դպրոցներում վերականգնվել է ուսումնական գործընթացը:
2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր ռուս սակրավորները չպայթած զինամթերքից մաքրել են 1623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1,577 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, 25154 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ․ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
- 52 310 հայրենազրկված արցախցի վերադարձել է հայրենիք. ՌԴ ՊՆ
- Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԱԹՍ-ներով վերահսկում է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանումը․ ՌԴ ՊՆ
- ՌԴ խաղաղապահներն Արցախում հայտնաբերել և չեզոքացրել են 24 հազար պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ