Քաղաքական 20:48 10/03/2021 Հայաստան

Դավիթ Տոնոյանը կանչվել է ՀՔԾ հարցաքննության, նույն գործով անցնում է նաև Արտակ Դավթյանը

Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ընդ որում, Yerevan.Today-ին հասած տյալներով, նա բավականին հակասական ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում:

Մասնավորաբար, ռազմական կարիքների համար հաստատված պլանից պետգնումներով շեղումների մասին հարց ու պատասխանում Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունն է հնչեցրել՝ նշելով, որ գենպլանից դուրս գնումների դեպքերը համաձայնեցվել են ՀՀ վարչապետի հետ և դրա մասին բազմաթիվ զեկուցագրեր կան, ուստի իրավապահների ուշադրությունն է հրավիրել հենց այս հանգամանքի վրա: Ավելին, Տոնոյանը պահանջել է, որպեսզի ուսումնասիրվի երրորդ երկրներից ձեռքբերված ռազմամթերքի մասին իր ղեկավարած գերատեսչության և կառավարության միջև եղած թղթատարությունը:

Ընդգծենք՝ պատերազմը տանուլ տված նախարար Դավիթ Տոնոյանը վկայի կարգավիճակով է կանչվել հարցաքննության, նա եղել է քննիչ Գարեգին Բեգոյանի սենյակում:  Yerevan.Today-ին հաջողվեց կապ հաստատել քննչական խմբի ղեկավար Գարեգին Բեգոյանի հետ: Ի՞նչ քրգործի շրջանակներում է նախկին նախարարը հարցաքննվել, և արդյո՞ք գեներալ Արթուր Դավթյանն էլ վկայի կարգավիճակով է հարցաքննվել նույն գործի շրջանակներում, ՀՔԾ ավագ քննիչ Բեգոյանն այսպես պատասխանեց․«Ես այդ քրեական գործի հետ կապված մանրամաներ կամ գործողությունների մասին չեմ կարող հայտնել՝ նախաքննական շահից ելնելով, խնդրում եմ դիմել մամուլի ծառայություն»:

Այդուհանդերձ, տեղեկացնենք, որ նոյեմբերի 16-ին հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաև այն գեներալը, ում այսօր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանը: Ընդամենը մինչև երեկ անզբաղ, անգործ կարգավիճակից գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը քայլ ձիով գործողությամբ՝ մտավ Գլխավոր շտաբ: Երեկ կեսօրին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նրան նշանակեց մի դեկորատիվ պաշտոնի՝ կցորդ ԳՇ-ում, որպեսզի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ծավալվող բուռն  իրադարձությունների շրջանում Նիկոլ Փաշինյանն այնտեղ իր վստահելի աչքն ու ականջն ունենա:

ՀՔԾ-ում ծանր հանցագործության հիմքերով հարուցված քրգործով անցնող Արտակ Դավթյանը հնարավոր է դառնա ԳՇ պետ՝ զբաղեցնելով քաղաքական կամայականությունների զոհ դարձած Օնիկ Գասպարյանի պաշտոնը: Նրան այսօր առաջարկվել է ԳՇ պետի պաշտոնը:

Ինչևէ...

Ուշագրավ է այն, որ նախաքննական փուլում գտնվող կոռուպցիոն սկանդալի քրգործով անցնող Արտակ Դավթյանի հարցաքննությունը զուգորդվել է Պատրոն Դավոյի կալանավորման ակտով:

Մինչ այդ ՀՔԾ-ում քննվող նույն գործի շրջանակներում ՀՔԾ-ում էր եղել նաև զինամթերքի առքուվաճառքի հայտնի դիլլեր Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականվամբ: Փաստորեն, հաջորդը հարցաքննության պետք է կանչվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյո՞ք իր մեջ այդ համարձակությունը կգտնի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ցույց կտան դեպքերի հետագա  զարգացումները:

Մի կարևոր հանգամանք ևս. հնարավոր է՝ Արտակ Դավթյանը և Դավիթ Տոնոյանը կանչվել են հարցաքննության ԳՇ  նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակներում:

ՀՔԾ-ից պաշտոնական տեղեկատվություն մեզ չի հաջողվում ստանանալ, մամուլի ծառայությունն ասում է, որ հարցաքննվող անձանց անուններ հրապարակելու իրավասություն չունի, քանի որ գործը դեռևս գնտվում է նախաքննական փուլում:

Սակայն մեզ հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ում քրգործի հարուցման հիմք է հանդիսացել նաև անցած տարի դեկտեմբերին Yerevan.Today-ի տաղավարային հարցազրույցը՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ: Իրավապահ համակարգի ուշադրությանն արժանացած նյութը դարձյալ ռազմամթերիքի պետգնումներն են ու գենպլանից շեղումով անպիտան տեխնիկան:

Yerevan.Today –ին  հայտնի է դարձել, որ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը  ևս հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Ըստ որում՝ երկու նույնացող հիմքերով քրգործերի շրջանակներում՝ ռազմամթերքի ձեռքբերման, գենպլանից շեղումների կասկածելի դրվագներով (Սու 30, ОСА АК համակարգի գնում) և այլն:

Ավետիք Քերոբյանի սկանդալային հայտարարույթուններից մեկը հետևյալն էր․«Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ բառիս բուն իմաստով անկանոն փոփոխություններ էին կատարվում այդ պատվերի մեջ և կրճատվում էին գործարանների պատվերները, դա արվում էր հապճեպ, առանց որեւէ տրամաբանության: Այսինքն այդ միջոցները պլանից շեղումով ուղղվում էին այլ նպատակների: Զենք-զինամթերքի արտադրության համար բյուջեն ուղղվում էր այլ ծախսերի: Տարվա մեջ շատ այդպիսի դեպքեր են եղել»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռք է բերել օգտագործած, ժանգոտած «ОСА АК» զինատեսակներ, Քերոբյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ դրանք ձեռք են բերվել շահագործված վիճակում և  դրանց գնումը նույնպես ռազմական պլանից դուրս է եղել:

«2017-ի հոկտեմբերին ընդունվել է զինված ուժերի զարգացման նոր ծրագիր, այդ թվում ռազմական տեխնիկայի կազմումը, որը պետք է բավարարեր բանակի ապագա ռազմական կարիքներին: 2018-ի մայիսից՝ հեղափոխությունից հետո այդ ծրագիրը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների: Բայց ես ականատես եմ եղել, որ նույնիսկ փոփոխված ծրագրից դուրս գնումներ են կատարվել, այդ թվում «ОСА АК» համակարգերը, որոնք ձեռք են բերվել արաբական մի երկրից: Դրանց ձեռքբերումը կարելի է համարել առնվազն անտրամաբանական՝ հաշվի առնելով ՀՕՊ մեր վիճակն ու կարիքները: «ОСА АК» համակարգը նախատեսված է եղել որպես շարժական ՀՕՊ միջոց և շարժական տեխնիկայի պաշտպանության միջոց: Այդ տեխնիկան պատշաճ կերպով սպասարկված, պատշաճ վերանորոգված չէր կարող լինել, հետևաբար անպատրաստ էր պատերազմին»,-  ասել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}