Քաղաքական 13:15 11/03/2021 Հայաստան

Արա Սաղաթելյանը՝ Օնիկ Գասպարյանի քայլերի մասին

«Չեմ մեկնաբանելու Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ներկայացուցիչների քայլերն ու հայտարարությունները, քանի որ նրանք քաղաքական կենդանիներ չեն, դիրքային պայքար են մղում՝ ելնելով իրենց նեղ շահերից»։  «Երկրի հարցը» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով  ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի քայլերի ու դրան հաջորդած հայտարարությունների, արձագանքների վերաբերյալ հարցին։

Սաղաթելյանն առաջարկել է իրավիճակը դիտարկել կողքից։Նա ընդգծել է՝ չի մեկնաբանելու Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ներկայացուցիչների քայլերն ու հայտարարությունները, քանի որ «նրանք քաղաքական կենդանիներ չեն, դիրքային պայքար են մղում՝ ելնելով իրենց նեղ շահերից»։


Սաղաթելյանն առաջարկել է իրավիճակը դիտարկել կողքից։

«Ժողովուրդն ուզում էր իմանալ, թե որտեղ է բանակը։ Ժողովուրդը միանշանակ ֆիքսեց, որ բանակը  Նիկոլ Փաշինյանի հետ չէ։ Հանրային ցասումը՝ ընդդիմության ու հասարակության, տեղի էր ունենում թե մինչև գլխավոր շտաբի  հայտարարությունը, թե  հայտարարության ժամանակ, թե  դրանից հետո։ Միանշանակ է, որ սահմանադրության համապատասխան կարգավորումը ենթադրում է, որ վարչապետները կարող են փոփոխվել շատ հաճախ․ իսկ ԳՇ պետը պետք է պաշտոնավարի առնվազն հինգ տարի։ Իրավական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը որևէ ազդեցություն չունի գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման վրա, բացի նշանակումից։ Գլխավոր շտաբի պետի հետկանչի մեխանիզմ մեր օրենսդրությամբ նախատեսված չէ, այլ բան, որ իրավական պրոցեսներն այլևս այս երկրի համար չեն։ Հայաստանի Հանրապետությունն այլևս և հիմա իրավական պետություն չէ, և դա պետք է ֆիքսեն մեր միջազգային գործընկերները»,-ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը՝ ընդգծելով, որ եթե ուշադիր հետևենք ԳՇ նախկին պետերի աշխատանքից ազատվելու հանգամանքներին, ապա կտեսնենք, որ նրանց չեն հեռացրել, նրանք ազատվել են աշխատանքից անձնական կամքի արտահայտման արդյունքում։

Անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետի ազատման, ՍԴ դիմելու վերաբերյալ հանրապետության նախագահի դիրքորոշմանը, նրա հայտարարություններին, Արա Սաղաթելյանն ասել է, որ ձգտում է Արմեն Սարգսյանի մասին խոսելիս զուսպ լինել։

«Խոսքեր, իհարկե, կան, բայց դրանք եթերային չեն։ Արմեն Սարգսյանն իմ աչքում նվազեցրեց իր ազդեցությունն այն պահին, երբ հարձակվեցին Ազգային ժողովի վրա, և ոչ մի ծպտուն նախագահականից ես չլսեցի։ Իմ կարծիքով, ես սահմանդրագետ չեմ,  այս պարագայում էլ Արմեն Սարգսյանը իմիտացնում է մի գործողություն, որը կարող էր և չիմիտացնել։ Այսինքն, ինտերշում է ստեղծում, որի մասին որևէ մեկը չի խնդրել»,-նշել է նա։

Պատասխանելով  ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր Գագիկ Սողոմոնյանի հետ կապված իր դեմ ԱԱԾ կողմից հարուցված  քրեական գործի վերաբերյալ հարցին, Սաղաթելյանը մանրամասնել է՝ դատարանը որևէ հիմնավոր կասկած չի գտել, ավելին, ինքը դատարանում իմացել է, որ այդ ֆեյք էջը ստեղծվել է 2018 թվականի հունիսին, իսկ ինքը VPN-ին միացել է անցած տարի։
«Ի դեպ, մեր հասարակության մեջ կա մոլորություն, որ VPN-ը թաքնվելու գործիք է, բայց ես արդեն բացատրել եմ, որ այն անվտանգության խնդիր լուծող ու տեղակատվական աշխարհը բացող գործիք է»,-ասել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է՝ ինչո՞ւ չեն փակում այդ ֆեյքը, թողել են այն զարգանա։

«Սրանք ինձ հիմք են տալիս ենթադրելու, որ այդ ֆեյքը պատկանում է իշխանական խմբերից որևէ մեկին։ Իսկ իշխանության մեջ կան խմբեր, որոնք ունեն տարբեր շահեր»,-ընդգծել է նա՝ չբացառելով, որ արտահոսքն արվում է այդ խմբերից մեկի կողմից իրենց միջև առկա տարաձայնությունների կամ այլ խնդիրների պատճառով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}