Ադրբեջանը ՄԱԿ-ին հայտնում է Հայաստանի կողմից Արցախ զորքեր տեղափոխելու փորձի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում իր ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից ռազմական անձնակազմ իր որակմամբ ՝«ապօրինի» տեղակայելու փորձերի վրա: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
Նամակում Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հայտնում է Հայաստանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիական հագուստով և քաղաքացիական մեքենաներով անձնակազմի գաղտնի տեղափոխման մասին՝ ռուս խաղաղապահների կողմից իրականացվող վերահսկողական ընթացակարգերից խուսափելու նպատակով։