Էրդողանը Թուրքիայի և ԵՄ-ի միջև խնդիրները կքննարկի ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ․ «Reuters»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի և ԵՄ-ի միջև խնդիրները կքննարկի ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Reuters»-ը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել է, որ ԵՄ-ն սառեցրել է սեւ ցուցակում թուրքական պետական նավթային կորպորացիայի (TPAO) ներառման հարցով ծրագրերը, «ինչն ակնհայտ նշան է, որ այս տարի Անկարայի դիվանագիտական արշավը պտուղներ է տվել»:
Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ կքննարկի նաև Թուրքիայի սպասելիքները որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, ներառյալ՝ առանց վիզային ռեժիմի մասին Անկարայի պահանջները, մաքսային միության թարմացումն ու ԵՄ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան