Իրավունք 13:50 23/03/2021 Հայաստան

Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այդ ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ եք իրականացնում ինձ փնտրելու ուղղությամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիեբկյանի գլխավորությամբ մեկնարկեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, ցանկանում է պարզաբանում, ներկայացնել, թե ինչու է բացակայել փետրվարի 23-ի նիստից։

«Անկեղծ ասած, որոշեցի ներկայացնել պարզաբանում, քանի որ չեմ ցանկանում ձեզ հաճույք պատճառել շատ արագ իմ վարքագծի մասին որոշում կայացնել»,-ասաց փաստաբանը։

Նա հիշեցրեց, որ դեռ փետրվարի 16-ի նիստում ինքը դատարանին հայտնել է, որ փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանում նույն ժամին նիստ կա՝ իր և նույն դատավորի՝ Աննա Դանիբեկյանի վեճի շրջանակում։

«Ես միևնույն ժամանակ դատարանին խնդրեցի ըմբռնումով մոտենալ, քանի որ վերաքննիչ դատարանի դատավորի աշխատակազմից իր հետ  կապ են հաստատել ու ոչ թե  խորհրդակցել են, թե երբ նշանակեն դատական նիստը, այլ ուղղակի տեղեկացրել են, որ ամսի 23-ին արդեն իսկ նշանակված է դատական նիստ, որի վերաբերյալ կստանամ նաև գրավոր ծանուցագիր»,-ասաց Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ դատարանին խնդրել է այս օրն ու այդ ժամին նիստ չնշանակել։

Փաստաբանի խոսքով, սակայն դատավորն անհասկանալիորեն անտեսել է իր խնդրանքը, քանի որ գործնականում բազմաթիվ են այն դեպքերը, երբ դատարանը ընդառաջ է գնում դատավարության կողմերին ու արդեն իսկ նշանակված դատական նիստերի օրերին նիստ չեն նշանակում։

«Ես վստահ եմ, որ Ձեր վարույթում քնվող գործերում ևս նման օրինակներ եղել են, վստահ եմ, որ Դուք գնացել եք ընդառաջ։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս քրեական գործը բացառություն, ինչո՞ւ են Արմեն  Գևորգյանն ու իր պաշտպանն անգամ այս աննշան հարցի պարագայում բացառություն։ Իմ խնդրանքն ինքնանպատակ չի եղել, ես ներկայացրել եմ համապատասխան ապացույցը»,-ասաց պաշտպանը, ընդգծելով, որ դատավորը հնարավորություն ուներ ընդառաջ գնալու, սակայն ընդառաջ չի գնացել, հակառակը հայտարարել է, որ բացակայությունը կհամարվի անհարգելի։

Ի դեպ, Ալեքսանյանը նկատեց, եթե այդ օրը Վերաքննիչ դատարանը իր օգտին որոշում կայացներ, ապա դրա արդյունքը լինելու էր դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների փաստի առթիվ քրեական գործի հարուցումը։

«Պարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ նման գործողությունների արդյունքում ես ձեզ ինքնաբացարկ էի հայտնելու, քանի որ նման պայմաններում դուք որպես օրինական դատարան հանդես գալ չեք կարող»,-նշեց փաստաբանը։

Ալեքսանյանը նաև ուշադրություն հրավիրեց փաստին, թե ինչպե է ստացվել, որ այդ օրը դատական նիստը չի սկսել ուղիղ ժամը 13։00-ին, զանգել են դատավորի աշխատակազմ՝ տեղեկանալու նիստ եղել, թե՞ ոչ կամ արդյո՞ք դատավարության մասնակիցը ներկայացել է նիստին, թե՞ ոչ։ Նա խնդրեց դատավորին իր պրակտիկայում գոնե մի նման դեպք հիշել, հակառակ դեպքում ինքը կարող է պնդել, որ Դանիբեկյանն այս գործի նկատմամաբ ունի առանձնահատուկ վերաբերմունք։

«Դուք այդ ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ եք իրականացնում ինձ փնտրելու ուղղությամբ։ Փետրվարի 23-ին ժամը մեկին իմ՝ դատական նիստին չներկայանալը եղել է հարգելի։ Կրկնում եմ, դուք ունեցել եք բավարար տվյալներ դրա վերաբերյալ»,-ընդգծեց Ալեքսանյանը։

Պաշտպանն անդրադարձավ նաև նույն այդ նիստում՝ իր բացակայության պայմաններում  մեղադրող դատախազի կողմից իր վարքագծին «չարամիտ» որակում տալուն։

«Արդյո՞ք որևէ մեկը իմ բացակայության պայմաններում կարող է իմ վարքագծի վերաբերյալ տալ գնահատական։ Պարոն Բաղդասարյանը գնահատական կարող էր տալ դատական նիստին չներկայանալու պատճառների մասին պարզաբանում տալուց հետո։ Եվ առհասարակ, հարգելի դատարան, վարքագիծը լինում է կամ պատշաճ, կամ ոչ պատշաճ։ Հիմա հարց այստեղ գտնվող բոլոր իրավաբաններին, արդյո՞ք Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է «չարամիտ» հասկացություն։ Ինչո՞ւ երբ պարոն Բաղդասարյանը տվեց գնահատական, այն էլ այդպիսի տերմինոլոգիայով, Դուք նրան չհորդորեցիք, որպեսզի նա օգտագործի այնպիսի տերմիններ, որոնք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են»,-ասաց Ալեքսանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}