ԱՀ խմբակցությունները հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածու Հրայր Մարգարյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Հանդիպումների ընթացքում թեկնածուն խոսել է կենսագրական տվյալների, աշխատանքային գործունեության , մասնագիտական փորձի մասին և վստահեցրել, որ ընտրվելու պարագայում կցուցաբերի անկողմնակալ վերաբերմունք և կարդարացնի ընտրողների սպասելիքները:
Հրայր Մարգարյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:
Մարտի 25-ին՝ ժամը 10:00-10:30, կշարունակվեն Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հանդիպումները «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցությունների հետ: