Վրացական լաստանավերը հայկական մեքենաները չեն տեղափոխում վրացական նավահանգիստներ․ Հրանտ Այվազյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը ԱԺ-ի հարց ու պատասխանի ընթացքում վերհանեց Լարսում կուտակված հայակական մեքենաներին վերաբերող խնդիրը, որը դեռևս լուծում չի ստանում։
«ՀՀ հումք ներկրողները պնդում են, որ արդեն 20 օրից ավելի է ինչ բեռնատարներն անհիմն կանգնած են Լարսում։ Ընդ որում՝ դա եղանակային պայմանների հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ թուրքական և վրացական պետհամարանիշներով մեքենաներն անարգելք երթևեկում են, անցնում են։ Ավելին, վրացական լաստանավերը հայկական մեքենաները չեն տեղափոխում վրացական նավահանգիստներ ։ Կցանկանայի իմանալ արդյո՞ք կառավարությունը տեղյակ է խնդրից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Սակայն կառավարության ներկայացուցիչը շարունակեց պնդել,որ լարսում կուտակումների պատճառը եղանակային պայմաններն են։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը