Հասարակություն 13:09 25/03/2021 Հայաստան

Բորիս Նավասարդյան. Պատգամավորները ռեպրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնություններով վրեժ են լուծում լրատվամիջոցներից

Երեկ  Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը, ըստ որի եռապատկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։ Լրագրողական մի շարք  կազմակերպություններ այդ օրինագծի վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ՀՀ նախագահին չստորագրել այն և ուղարկել Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Panorama.am-ն այդ փոփոխությունների ու լրատվական դաշտի վրա դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ զրուցել է  Երևանի մամուլի ակումբի  նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Panorama.am-Պարոն Նավասարդյան, առաջարկվող փոփոխություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ լրատվամիջոցների վրա:

Բ.Նավասարդյան-Միանշանակ, որևէ դրական հետևանք չի կարող ունենալ, քանի որ այն լեզուն, որն այսօր օգտագործվում է լրատվամիջոցներից, լրագրողների նախաձեռնությամբ չի: Դա տեղափոխվում է լրատվական դաշտ քաղաքական ոլորտից: Այսինքն, այն հարաբերությունները, որոնք կան քաղաքական դաշտում, ուղղակի արտացոլվում են լրատվամիջոցներում, քանի որ արդեն երկար տարիներ լրագրողների աշխատանքում քաղաքականությունը հիմնական թեման է:

Զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության խստացումը ոչ մի բան չի փոխելու, քանի որ այդ նույն լեզուն, ատելության, թշնամության խոսքը շարունակվում է տարածվել, որովհետև, ինչպես նշեցի, այն գալիս է հենց քաղաքական ոլորտից, այն հարաբերություններից, որոնք ստեղծվել են քաղաքական ուժերի միջև:

Չեմ կարծում, որ էականորեն կկիրառվեն այդ խստացումները: Նախորդ տարիների դատական պրակտիկան ցույց է տալիս, որ  հին շեմը չի կիրառվել, այսինքն՝ պատիժներ, որոնք ենթադրում էին վիրավորանքի համար 1 միլիոն դրամ, զրպարտության համար 2 միլիոն դրամ, դատավորների կողմից չեն կիրառվել, իսկ դա նշանակում է, որ շեմի բարձրացումը շատ քիչ ազդեցություն կունենա:

Իմ տպավորությամբ, մեր պատգամավորների  այդ ռեպրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնությունները մի տեսակ իրենց է հանգստացնում, որ իրենք, իրենց պատկերացմամբ, երևի վրեժ են լուծում այն լրատվամիջոցներից ու լրագրողներից, որոնցից դժգոհ են, ում աշխատանքը բարենպաստ չի ազդում իրենց գործունեության վրա: Իրենց ձեռքն օրենք փոխելն է, և օրենք փոխելով իրենք մի տեսակ երևի ներքին բավարարվածություն են զգում, նաև մի քիչ իրենց հանգստացնում են, որ անգործ նստած չեն, ինչ-որ բաներ անում են լրատվական դաշտից իրենց պաշտպանելու համար: Այդ կարգի օրենսդրական նախաձեռնություններից այլ էֆեկտ չեմ սպասում:

Panorama.am- Լրագրողական կազմակերպությունները դիմել են Հանրապետության նախագահին՝ չստորագրել օրենքը: Ի՞նչ եք կարծում՝ կստորագրի՞, թե՞ ոչ:

Բ.Նավասարդյան-Դժվարանում եմ ասել, քանի որ ամեն դեպքում լուրջ իրավաբանական վերլուծության կարիք ունի և որքանով այն կարելի է ընկալել Հայաստանի Սահմանադրությանը հակասող, երևի ավելի ճիշտ իրավաբանները կարող են ասել: Բնականաբար, նախագահը կխորհրդակցի իրավաբանների հետ ու համապատասխան որոշում կկայացնի:

Panorama.am-Նախքան նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելը, համապատասխան կազմակերպությունների հետ եղե՞լ են քննարկումներ, ներկայացված դիտարկումները, առաջարկությունները հաշվի չի՞ առել նախագծի հեղինակը:

Բ.Նավասարդյան-Կոնկրետ այս նախագծի հետ կապված ես տեղյակ չեմ, որ որևէ փորձագետի հետ քննարկում եղած լինի: Նախաձեռնության մասին հայտարարման առաջին օրվանից բավականին լուրջ քննադատություն է եղել և լրագրողական կազմակերպություններից, և փորձագիտական հանրությունից, բայց դա չի բերել ավելի լուրջ, խորը և պատասխանատու քննարկմանը նախաձեռնողների կողմից:

Միակ բանը, որ արեցին, այդ շեմը մի փոքր իջեցրեցին: Բայց, ընդհանրապես, շեմի շուրջ խոսակցությունները տվյալ իրավիճակում, որ մենք ունենք, անիմաստ էին անկախ նրանից՝ ինչքանով են բարձրացնում, ինչքանով պահպանում եղածը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}