Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ է անցկացնում
Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ է անցկացնում, գրում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ հատուկ հակատանկային ստորաբաժանումների մասնագիտացված հավաքի շրջանակում ուսումնասիրվում է Արցախյան վերջին պատերազմում ձեռք բերված փորձը, կարատվում են գործնական կրակոցներ։
«Հավաքի առաջին փուլում Նախիջևանի կայազորի սիմուլյացիոն կենտրոնում հատուկ ծրագրակազմով և սիմուլյատորներով համակարգիչների վրա իրականացվել են գործնական կրակոցներ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Հավաքի երկրորդ փուլում, որը նվիրված է եղել անձնակազմի մարտավարական, տեխնիկական և հատուկ պատրաստությանը, ստուգվել են անձնակազմի դաշտային կարողությունները։