Տիգրանաշենի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը զոհվել է
Տիգրանաշենի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը զոհվել է
Մարտի 30-ին, ժամը 15:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարտի 29-ին Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Շ․, ծնված 1970 թ․) Երևան-Մեղրի 82-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (մոտ 140 մ խորությունից) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին