Խորվաթիան չի ընդունում միգրանտներին
Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ երկիրն այլևս չի ընդունի և գրանցի միգրանտներին:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, վարչապետը հայտարարել է.«Մենք այլևս չենք կարող գրանցել ու տեղավորել այդ մարդկանց: Նրանք կարող են ստանալ սնունդ, ջուր, բժշկական օգնություն, հետո պետք է նրանք առաջ շարժվեն»:
Վարչապետը նշել է, որ ԵՄ-ն պետք է հասկանա, որ Խորվաթիան միգրանտների համար թեժ կետ չի դառնալու:
«Մենք սիրտ ունենք, բայց նաև գլուխ ունենք»,-ասել է Միլանովիչը:
Նախորդող հրապարակում՝
Սերբիան ու Հունգարիան կքննարկեն սահմանին «ագրեսիվ» փախստականների հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան