Հայրենիք ստեղծողին, հայրենիքի համար պայքարողին այսօր ճանապարհում են հայրենիք հանձնողները․ Պավլիկ Մանուկյան
«Արկադիի մասին նոր բան ասել հնարավոր չէ, ամեն ինչ ասված է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Սասնա ծռեր» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Ժողովրդի ներկայությունը ևս ապացուցում է, որ ամբողջ հայ ժողովուրդը գնահատում է լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին։ Բոլորիս համար շատ ցավալի է, որ մենք կորցրինք այսպիսի ժամանակահատվածում։ Ճիշտ պիտի լիներ, որ մեր մեծերը աշխարհիկ կյանքից հեռանային ավելի հանգիստ հոգով։ Վստահաբար, առանց նույնիսկ իմանալու հիվանդության մանրամասները, այն, ինչ տեղի ունեցավ այդ 44 օրերի ընթացքում, նաև դրա հետևանքն է»,- նշեց նա։
Սեֆիլյանն անդրադառնալով Շուշին հանձնելու հետ կապված հարցին հետ հարցին ասաց․
«Շուշիի հետ կապված դավադրություն է տեղի ունեցել և ամբողջ պատերազմը։ Ուշ թե շուտ այդ ծալքերը բացահայտվելու են»։
Իսկ ահա «Սասնա ծռեր» շարժման անդամ Պավլիկ Մանուկյանն էլ հույս հայտնեց, որ կվերադարձնենք և կազատագրենք Շուշին․ «Ես բոլորիդ խոստանում եմ, որ ոչ միայն Շուշին, հավատացեք»։
Նա նաև ընդգծեց՝ մենք ոչ թե պետք է ունենանք միայն Կոմանդոսի երազած Հայաստանը, այլ բոլոր այն տղաների, որոնք, երազանքն աչքերին, իրենց հիշողության մեջ չեն ծերանալու։
«Հայրենիք ստեղծողին, հայրենիքի համար պայքարողին այսօր ճանապարհում են հայրենիք հանձնողները։ Խեղճ մարդը շվարած գնաց աշխարհից։ Յուրաքանչյուր հայի համար էլ շատ վատ է։ Հայաստանում ունեցանք իշխանություն, որն ահաբեկչական մի կառույց է։ Առավոտից արթնանում ենք ասեղների վրա, ասեղների վրա էլ քնում ենք։ Նժդեհի խոսքը շատ տեղին է՝ «Մեռելներին չպաշտող ժողովուրդը դատապարտված է շատ ահավոր բանի», ինչին որ ականատես եղանք։ Ականատես կլինենք նաև այն բանին, որ մեր այն սրբագույն տղաները, որոնք իրենց մարմնով կանգնեցրին այսպես կոչված՝ 44-օրյա պատերազմը, ես համարում եմ, որ հայ զինվորը աշխարհին դեմ գնաց, և ամենասարսափելին՝ ՀՀ դավադիր իշխանությանը։ Շատ ցավալի է, որ այսօր նման խոնարհ հերոսի գլխավերևում դավաճաններն են եկել, կանգնել։ Աբսուրդ վիճակ է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Իսկանդեր կիրառվել է, թե՝ ոչ, պետական գաղտնիք է»․ Դ․ Տոնոյան
- Ապաշրջափակումը եթե արվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար, անընդունելի է․ Մովսես Հակոբյան
- Հանձնեցիք Շուշին...ո՞նց եք կարողանալու մոտենալ Կոմանդոսին. հարց Ավինյանին
- Համալիրում տեղի է ունենում լեգենդար հրամանատարի ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը