«Լռել եմ և լռելու եմ». Պոզները՝ Վրաստանում տեղի ունեցածի մասին
Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները մեկնաբանել է բողոքի ակցիաները, որոնք բռնկվել են իր՝ Թբիլիսի կատարած այցի պատճառով:
Այս մասին նա գրել է «Познер Online» կայքում:
Նա բացատրել է, թե ինչու չի համաձայնել մեկնաբանել միջադեպը ոչ մի լրատվամիջոցի հետ զրույցում:
«Ինձ թվում է, որ բացատրությունն ակնհայտ է. այն մարդիկ, որոնք կազմակերպել են այս խառնաշփոթը, արժանի չեն ուշադրության: Պատվի հարց է: Այդ պատճառով ես լռում եմ և լռելու եմ», - գրել է Պոզները:
Հիշեցնենք, որ Պոզները մեկնել էր Թբիլիսի իր ծննդյան օրը նշելու նպատակով, բայց ստիպված էր եղել վերադառնալ Մոսկվա: Պատճառն այն է, որ քաղաքի բնակիչները դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով, որ նա անմիջապես լքի Վրաստանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել էին, որ լրագրողը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Քաղաքացիները շրջապատել էին հյուրանոցը, կարողացել էին անջատել հյուրանոցի էլեկտրամատակարարումը, ինչպես նաև ձվեր էին նետել շենքի ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Պոզների հետ կապված միջադեպից հետո Կրեմլը Վրաստան այցերը վտանգավոր է անվանում ռուսների համար
- Պոզները հեռացել է Թբիլիսիից՝ իր այցի կապակցությամբ բողոքի ցույցերից հետո
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ