Եվրամիությունը սատարում է ՄՔԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացմանը
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների և վիզայի սահմանափակումների վերացումը համարել է միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) աշխատակիցների համար «կարևոր քայլ», որն «ընդգծում է ԱՄՆ-ի նվիրվածությունը կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«ՄՔԴ-ն կարևոր դեր ունի աշխարհի ամենասարսափելի հանցագործությունների արդարադատությունն իրականացնելու գործում: ՄՔԴ-ի շարունակականության և անկախության խթանումը կարևոր նշանակություն ունի դրա արդյունավետ գործունեության համար», - ասվում է Բորելի գրավոր հայտարարության մեջ:
Նրա խոսքով, Եվրամիությունը, գործընկերների հետ միասին, կշարունակի աջակցել ՄՔԴ-ին և դիմադրել միջազգային արդարադատության համակարգի աշխատանքին միջամտելու փորձերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղյալ է համարել «Միջազգային քրեական դատարանի հետ կապված որոշակի անձանց գույքը արգելափակելու մասին» 13928 գործադիր հրամանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ