Հասարակություն 13:03 03/04/2021 Հայաստան

Մեր պարտքն է՝ հայտնաբերել բոլոր մեղավորներին, որպեսզի հետագայում էլ մեր սերունդներին չտանեն զոհաբերության. Զոհված զինծառայողի հայր

Ազնիվ էր, անարադարությունը չէր հանդուրժում, ընկերասեր էր, ընկերոջ համար ամեն ինչ կաներ։ Այսպես է նկարագրում տիկին Աննան իր որդուն՝ Հայկազ Մկրտչյանին, ով զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսօր  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հետմահու տեղի ունեցավ սերժանտ Հայկազ Զավենի Մկրտչյանի պարգևատրման  արարողությունը։ Նա ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Որդու հետ վերջին անգամ խոսել է հենց հոկտեմբերի 29-ի երեկոյան, վիրավորելուց 1,5 ժամ առաջ.
«Ասաց՝ այսօր շատ հոգնած ենք։ Հետո իմացանք, որ բավականին ծանր առաջադրանք էին ունեցել, 40 կմ տարածք էին պահել այդ օրը։ Սպասեցիքն, որ էլի կգրի, այդպես էինք պայմանավորվել, սակայն... 

Վախ իր մեջ ընդհանրապես չկար։ Իր բնակավորությամբ միշտ ռիսկի գնացող էր։ Տղաներն էին պատմում, որ ընկճվում էր միայն այն ժամանակ, երբ նահանջի հրաման էին տալիս»։

Տիկին Աննան նշեց, որ վախենում է անգամ պատկերացնել, թե ինչպես կարձագանքեր իր տղան, երբ իմանար պատերազմում պարտության, հողերի հանձնման մասին։

«Միանշանակ, չէր կարողանալու հանդուրժել»,- նշեց նա։

Զոհված զինվորի մայրը նշեց, որ այս իշխանությունները պետք է հրաժարական տան, քանի որ այն վիճակը, որ կա երկրում, եղել է  պատերազմի ժամանակ, անթույլատրելի ու անհանդուրժելի է։

«Այդքան զոհեր մենք չպետք է ունենայինք։ Մեր երեխաներն անպաշտպան են եղել օդից, խրամատներ դանակով ու իրենց ձեռքերով են փորել»,- նշեց տիկին Աննան։

Նա զայրացած է նաև, որ բացի ՄԻՊ գրասենյակից, որևէ այլ կառույց գրեթե չի զբաղվում գերիների վերադարձի հարցով։

«Այնպիսի տպավորություն է, կարծես զուգահեռ իրականության մեջ ենք ապրում՝ մի կողմում մարդիկ իրենց գործն անում են անկախ նրանց՝ ինչ եղել է, մյուս կողմում այլ իրականություն է, որում մենք ենք ապրում․ Նման բան մեր հասարակության մեջ չպետք է լիներ»,- ասաց Հայկազ Մկրտչյանի մայրը։

Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանն ասաց, որ հրամանատարությունն իմանալով, թե ինչպիսի մարտական ակտիվ գործողությունների են մասնակցել մեր տղաները հուլիսին՝ Տավուշում, այդ հերոս մարտիկներին ներգրավվել է Արցախյան պատերազմում։

«Եվ իրենք չեն սխալվել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արցախյան պատերազմում իրենք վնասազերծել են թշնամու 600-800 կենդանի ուժ։ Ես հպարտությամբ եմ այդ ամեն ինչ ասում, քանի որ այդ մասին տղաս է ասել, ես դրանում չեմ կասկածում նույնիսկ մի վայրկյան։ Այլ բան է, որ հրամանատարությունը դրա մասին համեստորեն լռում է», - ասաց Զ. Մկրտչյանը։

Նա ափսոսում է, որ տղան նման ձևով է ավարտել կյանքը, բայց  սփոփվում է նրանով, որ իր զոհաբերած կյանքով Հայկազը փրկել է հարյուրավոր ընտանիքների, իրեն հասկակակիցների։

«Ափսոս, իր նման հազարավոր մարտիկներ չվերադարձան իրենց ընտանիքներ։ Նրանք շատ օգուտ կարող էին տալ մեր ազգին բոլոր բնագավառներում՝ գիտական, մարզական, մշակութային։ Մի ամբողջ ոսկե սերունդ կորցրեցինք։

Հույս ունեմ, որ այդ ցեղասպանության պատասխանատուներն ի վերջո պատասխան կտան ողջ ժողովրդի առաջ։ Կապ չունի, թե հիմա ինչ պաշտոն են զբաղեցնում, որերորդ պատասխանատվություն են կրում։ Բոլորը պետք է պատասխան տան պատմության առաջ։ Ես դրանում չեմ կասկածում։

Կարծում եմ մեր  բոլոր զոհված զինվորների ծնողների պարտքն է, որպեսզի ի հայտ բերենք բոլոր մեղավորներին, որպեսզի նման դեպքեր, եթե հանկարծ նորից կրկնվեն, ինչը հնարավոր է, նման սխալներից զերծ մնանք, չլինեն այնպիսի մարդիկ, որոնց վրա եթե որոշումներ կայացնելու պատասխանատվություն է դրված, մեր սերունդներին չտանեն զոհաբերության, անարդյունավետ կորուստների», - ասաց Զավեն Մկրտչյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}