Nike-ը դատի է տվել իր Air Max 97 մոդելի հիման վրա «սատանայական» մարզակոշիկներ ստեղծած ընկերությանը
Ամերիկյան Nike ընկերությունը դատի է տվել MSCHF ընկերությանը, որը ռեփեր Lil Nas X-ի հետ համագործակցությամբ վաճառքի է հանել ներբանի հատվածում մարդկային արյան կաթիլ պարունակող «Սատանայի կոշիկներ» կոչվող մարզակոշիկները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ Lil Nas X-ի և MSCHF-ի համագործակցությամբ ստեղծված սև ու կարմիր սպորտային կոշիկները Nike Air Max 97-ի ձևափոխված տարբերակն են։
Nike-ը դաշնային հայց է ներկայացրել MSCHF-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները խախտելու համար։ Հայցում նշվում է, որ «սատանայական» մարզակոշիկներն արդեն հանգեցրել են Nike-ը բոյկոտելու կոչերին, և հանրության շրջանում սխալ կարծիք է ձևավորվել առ այն, որ ընկերությունը թույլատրել կամ մասնակցել է դրանց ստեղծմանը։
Սպորտայի կոշիկների մեկ զույգի արժեքը 1018 դոլար է, ինչը հղում է Ղուկասի 10:18-ին, որն ասում է. «Տեսա սատանային երկնքից ընկնելիս, ինչպես կայծակը»։ Ըստ աղբյուրի, արտադրված 666 զույգ սպորտային կոշիկներն էլ արդեն վաճառվել են։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան