ԱԳՆ-ն առաջարկում է Լիբանանում, Սիրիայում և Իրաքում ապրող հայերին ՀՀ անձնագիր ստանալ տեղի դիվանագիտական ներկայացուցչություններում
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում բնակվող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսարաններում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ փոփոխությունն իրականացվում է՝ հաշվի առնելով նշված պետություններում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը, ինչը կարող է դժվարացնել այդ երկրներում բնակվող հայերի Հայաստան գալը և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը։
Նշենք, որ ավելի վաղ կառավարությունն արդեն իսկ փոփոխություն կատարել էր 2012 թվականի որոշման մեջ ու նշված երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տվել ներկայացուցչություններում ստանալ անձնագրեր, սակայն դրա գործողության ժամկետը մինչեւ 2020 թվականն էր։ Այս առաջարկով նախատեսվում է ժամկետը երկարացնել։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը