Ամերիկացիները կողմ են այն օրենքին, որին դեմ է արտահայտվել Բայդենը
Մարտի վերջին Ջորջիա նահանգում ընդունված նոր ընտրական օրենքը, որը զայրացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Դեմոկրատական կուսակցության նրա կողմնակիցներից շատերին, կարծես թե ավելի շատ աջակցություն ունի, քան քննադատություններ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ ներկայացնելով ամերիկացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։
Օրենքը, որը ստորագրվել է մարտի 25-ին նահանգապետ Բրայան Քեմփի կողմից, նախատեսում է ընտրություններում մի շարք խստացումներ, որոնցից գլխավորը, և Դեմոկրատների համար անընդունելին այն է, որ քվեաթերթիկ վերցնելիս մարդու մոտ պետք է լինի ID քարտ և փաստաթուղթ, որում կլինի նաև իր լուսանկարը։
Եթե Հանրապետականներն ասում են, որ այս «աննշան և ուշացած» փոփոխությունը կվերացնի «մեռած հոգիների» հայտնվելը նախընտրական արշավների ընթացքում, ապա Դեմոկրատները դա համարում են «ռասիստական և անբարոյական», քանի որ օրենքը, իբր, զրկում է էթնիկ փոքրամասնությունների շատ անդամներին քվեարկելու իրավունքներից, քանի որ նրանցից շատերն ապրում են առանց որևէ փաստաթղթի։
Օրենքին դեմ է արտահայտվել նաև նախագահ Բայդենը՝ դրա ընդունման հենց հաջորդ օրը: Նա ոչ միայն դատապարտել է Ջորջիայի օրենսդիրների նախաձեռնությունը, այլ նաև այն համեմատել է ցեղային տարանջատման մասին օրենքների հետ, որոնք երկրի որոշ նահանգներում ուժի մեջ էին մինչև 1964 թվականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ