Հասարակություն 17:15 06/04/2021 Հայաստան

Արտասահմանցիներն ահազանգել էին՝ Ադրբեջանը սկսել է որսալ Կարմիր գրքում գրանցված մոխրագույն արագիլ. Ադամյան

Հայաստանում կենսաբազմազանության վրա կլիմայական փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ որևէ լուրջ ուսումնասիրություն չի արվել, բայց հստակ է, որ հանգեցնում են թռչունի այս կամ այն տեսակի վերաբնակեցմանը, միգրացիային: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Թռչունների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը:

Նա նշեց, որ Հայաստանում գիտության ոլորտը բավականին վատ վիճակում է, գիտական ստրուկտուրան հին ձևերով է աշխատում, ինչն արդյունավետ չէ:

«Գիտությունը հետընթաց է ապրում մեզ մոտ, ինչը շատ վատ է անդրադառնում մեր շրջակա միջավայրի, կենսաբազմազանության ուսումնասիրության վրա: Իսկ  որ կլիմայական փոփոխությունների հետ կապված պետք է արվեն գիտական հետազոտություններ, միանշանակ է»,- նշեց բնապահպանը:

Ս. Ադամյանը համամիտ չէ որոշ գիտնականների այն պնդումներին, որ  Հայաստանի վրա կլիմայական փոփոխություններն այդքան չեն ազդում: Նա հիշեցրեց մի տարի Սևանա լճի սառցակալումը, ինչը թռչունների հետ կապված խնդիր էր առաջացել, կամ՝ տաք ու առանց տեղումների եղանակները նույնպես խնդիրներ են առաջացնում:

«Դա ցուցիչ է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ ազդեցություն ունենում են կենսաբազմազանության վրա: Այլ տեղերում էլ ունենում ենք խնդիրներ: Օրինակ, Խոսրովի արգելոցում եղան հրդեհներ, վերագրեցին անփութությանը, բայց իրականում այդքան էլ այդպես չէ, կլիմայական փոփոխությունների հետ կապված լուրջ խնդիրներ կան, սրա վրա էլ պետք է աշխատել»,- ասաց բնապահպանը:

Ինչ վերաբերում է կլիմայական փոփոխությունների պատճառով թռչունների չուին ու վերադարձին, Սիլվա Ադամյանն ասաց, որ դեռևս որևէ անոմալ երևույթներ չեն արձանագրել: Այս տարի ևս, ըստ նրա, կտրուկ փոփոխություններ չեն նկատվել:

«Ճիշտ է, մարտը մի քիչ ավելի ցրտոտ էր, բայց ոչ այն աստիճանի, որպեսզի անոմալ երևույթ նկատվեր և թռչունների չուն, վերադարձը հետաձգվեր:

Աշխարհի մակարդակով, ընդհանուր առմամբ, վերադարձը գրանցվում է մարտի վերջին, բայց մեզ մոտ ավելի շուտ է լինում՝ փետրվարի վերջին: Տարիների ընթացքը ցույց է տալիս, որ մեզ մոտ չուն ավելի արագացել է: Մենք ունենք ավելի տաք ձմեռներ, գարուններ, դրա հետևանքով շատ թռչուններ փետրվարի վերջին են վերադառնում, թռչուններ կան՝ մարտի կեսերից»,- ասաց Ադամյանը:

Նա նշեց, որ կլիմայի փոփոխությունը, ջերմաստիճանի տաքացումն ազդում է կենդանական աշխարհի տեղաշարժի, նրանց բնակավայրերի փոփոխման, միգրացիայի վրա:

«Դա մեզ մոտ արտահայտվել է արագիլների՝ այլ երկրներ չգնալով: Օրինակ, սպիտակ արագիլները տարիներ շարունակ չեն չվում: Հայաստանում դեռևս լուրջ հետազոտություն չեն արվել այս ուղղությամբ, որպեսզի հասկանանք՝ միգուցե կան այլ տեսակներ էլ, որոնց չուն դադարել է կամ շուտ են վերադառնում»,- ասաց նա:

Սիլվա Ադամյանը նաև նշեց, որ վերջերս իրեն մի նյութ էին ուղարկել, ըստ որի, Ադրբեջանը սկսել է որսալ մոխրագույն արագիլ, որը Կամիր գրքում է գրանցված. 

«Նկարագրված տարածքները ոնց որ մեզ հետ սահմանակից են: Արտասահմանցիներն էին ահազանգել, մեզ մոտ դեռ որևէ մեկը դրանից տեղյակ չէ, թվեր չունենք»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}