Մարմնական ծանր վնասվածքներ չունենք, բայց կապտուկներ կան․ ակցիայի մասնակից
Բռնի ուժ գործադրելով են բերման ենթարկել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «ՎԵՏՕ» շարժման անդամ Ալեքսանդրա Հարությունանը ,ում ևս տասնյակ կանանց և աղջիկների հետ միասին ոստիկանները բերման էին ենթարկել։
«Մարմնական ծանր վնասվածքներ չունենք, բայց կապտուկներ ունենք։ Այսօր շատ ագրեսիվ էին ոստիկանները։ Ըստ իս՝ ոչ օրինաչափ ուժ կիրառեցին մեր նկատմամբ»,-ասաց նա։
«ՎԵՏՕ» շարժման անդամներից Հերմինե Գրիգորյանն էլ նշեց, որ օրեր առաջ խոստացել էր ոստիկանապետին, որ եթե ոստիկանությունն ասօր ակցիայի ընթացքում ուժ կիրառի, նրան կսկսի դիմել «տիկինով»։
«Տիկին Ղազարյան, հորդորում եմ ձեզ յուբկա հագնել։ Դա հենց այն հագուստն է , որը դուք պետք է կրեք։ Դուք կիսում եք պատասխանատվությունը՝ դվաճանության և մեր հայրենիքի կորստի»,-ասաց Հերմինե Գրիգորյանը։
Ակցիայի մասնակիցները շեշտեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաները։ Նրանց խոսքով ՝ իրենց աջակցողների թիվն օր օրի ավելանում է։
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կին անդամները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվեցին Կառավարություն, որտեղ պատրաստվում էին թուրքական ֆեսը դնել այս իշխանության անդամների գլխին։ Սակայն Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին։
Հարակից հրապարակումներ`
- «Մեզ ճանապարհներից, սրճարաններից սկսեցին միանալ կանայք. նրանք ունեն չփակված վերքեր, վիշտ և հասկանում են, որ այդ վիշտն ու սուգը կարող է հավերժ տևել»
- Առանց ամորձիների ոստիկանները կանանց բերման են ենթարկել ձու նետելու համար. Սամսոնյան
- Ոստիկաններն իրենց պահեցին բարոյալքված ծառաների պես. Մելիք-Շահնազարյան
- Մալաթիայի բաժնից ազատ են արձակվել «ՎԵՏՕ» նախաձեռնության 2 անդամներ
- Ոստիկանների կոպիտ «ապրիլյոթյան անակնկալը» կին ակտիվիստներին և լրագրողներին
- «ՎԵՏՕ»-ի կանայք փորձեցին մտնել կառավարության շենք. նրանց բերման են ենթարկում
- Մենք այսօր պատրաստվում ենք թուրքական ֆեսը դնել այս իշխանություների գլխին ու վռնդել նրանց. Աննա Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին