Թուրքիան Ռուսաստանին տեղեկացնում է Սև ծով ԱՄՆ ռազմանավերի անցման մասին
Թուրքիան ծանուցագիր է ուղարկել Մոնտրոյի կոնվենցիայի մասնակիցներին Միջերկրական ծովից Սև ծով և հակառակը ԱՄՆ ռազմական նավերի անցման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատանը:
«Թուրքիան, համաձայն կոնվենցիայի, իր մասնակիցներին ծանուցագիր է ուղարկել Միջերկրական ծովից Սև ծով և հակառակը ռազմական նավեր անցնելու մասին»,- ասել գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ԱՄՆ երկու ռազմանավերը Բոսֆորով անցնելու են ապրիլի 14-ին և15-ին և այնտեղ կմնան մինչև մայիսի 4-ը և 5-ը: