LinkedIn-ը պարզաբանել է 500 միլիոն օգտատերերի տվյալների վաճառքի մասին հաղորդագրությունը
Հինգշաբթի, ապրիլի 8-ին, CyberNews կայքը հայտնաբերել է, որ LinkedIn սոցիալական ցանցի 500 միլիոն օգտատերերի տվյալները վաճառվում է հակերային կայքերից մեկում: LinkedIn-ի ընկերությունը հայտնել է, որ արտահոսք չկա, և տեղադրված տեղեկատվությունը հանրամատչելի է: «Գազետա ռու»-իփոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Business Insider»-ը:
Հրապարակման մեջ նշվում էր, որ ցանցը վաճառում է օգտատերերի ID- ներ, անուններ, փոստային հասցեներ, հեռախոսահամարներ և դեպի մյուս սոցիալական ցանցերի էջեր հղումներ: Այդ տվյալներն աճուրդի էին հանվել «քառանիշ գումարով», հավանաբար՝ բիտկոյներով:
«Մենք ուսումնասիրել ենք վաճառքի համար տեղադրված LinkedIn-ից ենթադրաբար վերցված տվյալները և եկել ենք այն եզրակացության, որ դրանք խառը տվյալներ են՝ վերցված մի շարք կայքերից և ընկերություններից»,-ասվում է LinkedIn-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Ընկերությունը ենթադրում է, որ նշված տեղեկատվությունը վերցվել է LinkedIn-ից ամրագրման միջոցով, և այն խախտում չէր:
Ինչպես պարզաբանել են LinkedIn-ում, կայքի օգտագործողների թիվը մոտ 740 միլիոն է, այսինքը` հաճախորդների կեսից ավելիի տվյալները կարող են լինել հակերների կայքում:
Ավելի վաղ Business Insider-ը հայտնել էր, որ Facebook սոցիալական ցանցի ավելի քան 500 միլիոն օգտատերերի անձնական տվյալներն ու հեռախոսահամարները հրապարակվել են հակերների ֆորումում: Դրանից հետո Ռոսկոմնաձորը Facebook-ից պահանջել էր պարզաբանում տրամադրել սոցիալական ցանցի ռուս օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ