Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 715 միլիարդ դոլար հատկացնել Պաշտպանության նախարարությանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 715 միլիարդ դոլար հատկացնել Պաշտպանության նախարարությանը: «Գազետա ռու»-ն գրում է, որ նման տեղեկատվություն կա Սպիտակ տան կայքում հրապարակված 2022 թվականի բյուջեի նախագծում:
«2022 թվականի նախագահի հարցումը ներառում է 715 միլիարդ դոլար ԱՄՆ Պաշտպանության նախարարության համար: Հիմնավորման մեջ շեշտը դրված է Չինաստանին՝ որպես Պենտագոնի հիմնական սպառնալիքին հակազդելու վրա: Պաշտպանության նախարարությունը նաև ձգտելու է զսպել Ռուսաստանի ապակայունացնող պահվածքը»,- ասվում է փաստաթղթում:
2021 թվականի համար ԱՄՆ ռազմական բյուջեն 740 միլիարդ դոլար էր, այն ընդունվեց Կոնգրեսի կողմից, որը կարողացավ հաղթահարել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախկին նախագահի վետոն: Թրամփը պաշտպանության բյուջեն անվանեց «նվեր» Ռուսաստանին ու Չինաստանին:
2018-ին Դոնալդ Թրամփը ճնշող մեծամասնության օգնությամբ Կոնգրեսի միջոցով անցկացրեց այն ժամանակվա համար ռեկորդային ռազմական բյուջե՝ 716 միլիարդ դոլար, ինչը բացասական արձագանք առաջացրեց ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ