Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբ
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայնը, թեպետ բարձր չի լինելու, բայց հորդորում ենք լսելու դեպքում` չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ