Ապրիլի 24-ին կիրականացվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների հավուր պատշաճ իրականացնելու համար:
Որոշման մեջ ասվում է, որ ապրիլի 24-ին կիրականացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք և կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:
«Մասնավորապես՝ ապրիլի 23-ին՝ ժամը 22:30-ին՝ ջահերով երթի ավարտից հետո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի հրավիրյալ մենակատարների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Գերմանիայից հրավիրված դիրիժոր Ալ. Իռադյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Հիշատակի միջոցառումները կամփոփվեն ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարմամբ»,-ամրագրված է որոշմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կստեղծվի ՀՀ առևտրական կցորդի հաստիք
- Նաիրա Ճնգրյանը նշանակվեց Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ
- Կառավարությունը հավանություն տվեց Ամանորի «խրախճանքի տասնօրյակը» վերացնելու նախագծին
- Աշխարհում հեռավար աշխատանքի մոդան զարգանում է. Վահան Քերոբյան
- Պահուստային ֆոնդից 7 մլրդ դրամ հատկացվեց ապրիլին արցախցիների 68 հազարական դրամները տալու համար
- Կառավարությունն այսօր կհաստատի տիեզերական պատահարների քննության կարգը և կձևավորի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր