Դատախազությունը ներկայացրել է օրենսդրական ակտերում փոփոխություններին միտված 16 առաջարկություն
ՀՀ գլխավոր դատախազությունը, ելնելով իր սահմանադրական բուն լիազորությունների իրացման արդյունավետության բարձրացման հրամայականից և հանդես գալով որպես պետության քրեական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմին, շարունակում է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների առաջարկություններով քրեական արդարադատության ոլորտիարդիական խնդիրների լուծմանը, իրավակիրառ պրակտիկայի րելավման լուծմանը հետամուտ լինելու իր որդեգրած ուղեգիծը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
2020թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել քրեական և քրեական դատավարության ոլորտները կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 16 նախաձեռնություն, որը 2-ով ավելի է 2019թ․և 13-ով՝ 2018թ. համեմատ։
Նշված նախաձեռնություններից կարելի է առանձնացնել քրեական արդարադատության ոլորտին առնչվոող հետևյալ մի քանիսը։
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի մի նախագծով առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես լրացուցիչ պատժատեսակ։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայում առաջարկվել է խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում։
Մանրամասն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ