Մեր դեմ հայտարարված պատերազմում իշխանությունը պարտվելու է. Լրագրող
«Չնայած փորձում են այսպիսով ինձ լռեցնել, բայց շատ անտաղանդ ձևով են այս արշավը տանում, իրենց մոտ չի ստացվում իրականացնել»,- ասուլիսում ասաց «Tert.am» կայքի լրագրող Անի Գևորգյանը:
Հիշեցնենք, որ օգտատերերի մի խումբ տարածել է լրագրողի և նրա մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական գրություններով:
Ա. Գևորգայնը նշեց, որ ինք չի լռելու, շարունակելու է հարցադրումներ ներկայացնել, կնճռոտ հարցեր տալ:
«Եթե իրենք պաշտոնյա են, պետք է պատրաստ լինել պատասխանել ցանկացած հարցի, հարգանք պետք է լինի լրագրողների նկատմամբ»,- նշեց լրագրողը:
Նա վստահ է, որ այս ամենի հետ կապ ունի իշխանությունը, մասնավորապես ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Վստահ եմ՝ անմիջապես Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, սա հաջորդել է հենց ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի վարքագծին, մամուլում պարբերաբար ֆեյքային ֆաբրիկան հենց Ալեն Սիմոնյանի անվան հետ է կապվում»:
«Եթե թեկուզ ձևական սկսել են գործընթաց, ուզում եմ տեսնել պատժվող, լրագրողական համայնքն ուզում է տեսնել պատժվող: Նախադեպ չկա, որ այս իշխանության օրոք որևէ մեկը պատժվի որևէ լրագրողի վիավորելու համար»,- ասաց Ա. Գևորգյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանն ունի լրագրողների իշխանություն, լրագրողներն ամենաշատը թիրախավորվում են հենց լրագրողների իշխանության շրջանում, անգամ նորաթուխ պատգամավորներն են լրագրողների հետ բղավելով խոսում:
«Լրատվամիջոցների դեմ ցանկակած պայքարում՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, ով ուզում է լինի, պարտվելու են: Մեր դեմ հայտարարված պատերազմում պարտվելու են»,- ասաց Անի Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք Ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար. հայտարարություն
- Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան