Քաղաքական 11:28 16/04/2021 Հայաստան

Դուք գերեզմանաքար եք դրել ՀՀ ապագայի վրա, 3300 և ավելի կյանքն էր մեր ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյան

«Լինել նախապատերազմյան ժամանակում նշանակում է պատերազմի պատրաստել պետական ապարատը, համայքները, քաղաքական ու քաղաքացիական դաշտը, ժողովրդին»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը պետությունը ժառանգել է նախապատերազմյան վիճակում։

Պատգամավորը հարց հնչեցրեց՝ իսկ ի՞նչ էր անում իշխանությունը, ի՞նչ է արվել 3 տարվա ընթացքում։

Անի Սամսոնյանը նշեց, որ կառավարուևթյան 2020 թվականի ծրագրի կատարողականում արտաքին հարաբերությունների դաշտը սնանկ վիճակում էր, և կառավարության ներկայացուցիչների ջանքերը՝ հայտարարելու, թե դիվանագիտությունը չի տապալվել, ճիշտ չէին, քանի որ «դիվանագիտությունը տապալվել է»։

Պատգամավորը հիշեցրեց, որ հուլիսյան մարտերից հետո՝ օգոստոսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը շքանշաններ էր տալիս բանակի գեներալներին։

«Այդ ժամանակ Փաշինյանն արեց հետևյալ հայտարարությունը. «մեր կառավարությունն արդեն ավելի քան 2 տարի միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, ինչպես նաև հրապարակային հայտարարություններում ընդգծել է  Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը...»։

Ինձ հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս էիք դուք խոսել Ձեր միջազգային գործընկերների հետ դիվանագիտական հարթակներում, որ մենք հակառակը ստացանք։ Ժամանակը ցույց տվեց, որ այս հայտարարությունները կատարվել են ընդամենը ներքին լսարանին բավարարելու համար, և մինչև այսօր հնչում են հայտարարություններ, որ բացառապես ուղղված են ներքին լսարանին»,- շեշտեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Նա նկատեց՝ ԱԺ ամբիոնից իշխանությունը փորձում է համոզել, որ 3 տարին բավարար չէր բանակում բարեփոխումներ իրականացնելու համար։ Պատգամավորը չժխտեց, որ 3 տարին բավարար չէր պետության բոլոր փոշոտ անկյունները մաքրելու համար, բայց նաև նշեց, որ օգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե 2.5 տարի հայոց բանակում տեղի են ունեցել լայնածավալ բարեփոխումներ՝ և՛ տեսանելի, և՛ ոչ հրապարակային։ Փաշինյանն ասել էր, որ այդ բարեփոխումները հուլիսյան մարտերում ցույց են տվել իրենց կենսունակությունը։

«Ի՞նչ է ստացվում, երբ եղավ հաղթանակ, դուք դրա տերն էիք, և բանակը այդ հաղթանակին հասել էր ձեր բարեփոխումներով, բայց երբ ունենք պարտություն, դուք մեզ համոզում եք, թե գիտեք ինչ կա, 3 տարին բավարար չէր բանակում փոփոխություններ անելու։ Ես կարծում եմ, որ 2.5 տարին բավական ժամանակ էր, որ գոնե մեր բանակի ինժեներատեխնիկական վիճակը բարելավեինք։ Զրահաբաճկոններ ու կասկաներ գնելու համար 2.5 տարին բավարար չէ՞ր, ինչո՞ւ պետք է պատերազմի ժամանակ կոպեկ առ կոպեկ փող հավաքեինք, որ այդ հարցը լուծվեր»,- հարց հնչեցրեց նա։

Անի Սամսոնյանի խոսքով, 2.5 տարի շարունակ հակառակը տեղի ունեցավ, իշխանությունները «կամուֆլյաժ» հագած գնում էին Արցախ, դիրքերում լուսանկարվում, ասում էին՝ Արցախն ու Աղդամը մեր հայրենիքն է։

«Բայց ժամանակը ցույց տվեց, թե այդ ցուցամոլությունը մեզ ուր հասցրեց, և հիմա, երբ Հայաստանի ապագայի մասին դուք խոսում եք ծափերով, ցուցամոլությամբ, մեր մեջ վախ է առաջանում»,- ասաց նա։

Նա նկատեց, որ պատերազմի ժամանակ էլ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խոստումներ է տվել, որոնք չեն կատարվել։

«Նա մեծ-մեծ խոստումներ էր տալիս, որոնք չեմ կարող հրապարակել։ Բայց դրանք չտեսանք։ Պատերազմը մեր գլխին սառը ջուր լցրեց այն առումով, որ ոչ մի պետական ինստիտուտ դրան պատրաստ չէր։ Ուժայինները պատրաստ չէին, ոստիկանության քանի պետ փոխվեց, ԱԱԾ քանի տնօրեն փոխվեց։ Կառավարության կատարողականը ես համարում եմ ձախողված։ Դուք գերեզմանաքար եք դրել ՀՀ ապագայի վրա, 3300 և ավելի կյանքն էր մեր ապագան, դուք չէիք։ 

Եվ եթե ինձ հարցնեն՝ ինչ կասեի Նիկոլ Փաշինյանին, եթե չլինեին տեսախցիկները, կասեի՝ Ձեր խնդիրն այն է, որ դուք 2020-ին չդարձաք ավելի լավ իշխանություն, քան 2019-ին, և 2019-ին էլ ավելի լավը չէր քան 2018-ին։ Դուք չեք դարձել ավելի լավը, և սա պիտի հասկանաք։ Ձեզ միայն նախկիններին ատողները կարող են գնահատել, քանի որ դուք՝ որպես իշխանություն, այլ արժանիք չունեք»,- եզրափակեց խոսքը Անի Սամսոնյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}