Նախընտրական ու հետընտրական գործընթացներն ընթանալու են փողոցում ու դժվար թե դրանք խաղաղ ցույցերի տեսքով լինեն. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մոտակա ամիսներին Ռուսաստանից մոտ 60 000 Հայաստանի քաղաքացիներ են վերադարձվելու։ Գաղթելու ծրագրեր ունեցողների պլաններն էլ են տապալվում, այսինքն նրանց ապագայի հեռանկարները դառնում են առոչինչ։
Ընտրություններին ընդառաջ հեղափոխական ամբոխ է ձևավորվում ու եթե նրանց գումարենք «տեղացի» մոտ 40 000 հազար մարդ, որոնք պատրաստ են ոչ թե ընտրությունների, այլ այլընտրական եղանակներով քաղաքական փոփոխությունների հասնել, ապա նախընտրական ու ետընտրական գործընթացները ոչ թե հեռուստատեսային ստուդիաներում ու դատարաններում են ընթանալու, այլ փողոցում ու դժվար թե դրանք խաղաղ ցույցերի տեսքով ընթանան։
Ավելի կոնկրետ ձևակերպեմ, եթե անգամ ընտրություններ լինեն, իշխանության հարցն ընտրություններով չի որոշվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ալիևը ճիշտ էր ասում
- Ստեփան Դանիելյան. Մենք սա չենք տեսնում, սա ֆանտաստիկ վիճակ է
- Ստեփան Դանիելյան. Հասկանալի է դառնում ԱՄՆ պահվածքն Արցախի պատերազմի ժամանակ
- Ստեփան Դանիելյան. 2018-ը մեր դժբախտությունների տարեթիվն է
- Ստեփան Դանիելյան. Նրա մնալը նշանակում է քաղաքացիական պատերազմ, ու դա լինելու է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան