Հայաստանում «հիմնադրվում» են հերթական «փրկիչ» կուսակցությունները․ Ա․ Իշխանյան
«Ընտրություններ» կոչվող միջոցառմանն ընդառաջ, Հայաստանում «հիմնադրվում» են հերթական «փրկիչ» կուսակցություններ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Նախկին, մոռացված, ինչպես նաև նորաթուխ կուսակցությունները հանդիսավոր կերպով մարզերում բացում են գրասենյակներ և «հերոսաբար» գովազդում, թե տեսե՛ք, տեսե՛ք, որքան համախոհներ ունենք։ Համոզված եմ, որ բոլոր այդ կուսակցությունների մարզային, կառույցներում ընգրկված, «նվիրյալ,էնտուզիաստ» անդամները, ժամանակին եղել են ՀՀՇ, ՀԺԿ, ՕԵԿ, Ազգային Միաբանություն, ՄԱԿ և այլ կուսակցությունների «նվիրյալներ» և դրանց շտաբերի անդամներ։
Նախ, այդ նախընտրական կոչվող շրջանում «մի քանի կոպեկ» փող են աշխատում, նաև՝ մեկ էլ տեսար «հաղթեցինք»․․․ու մարզի հարկային տեսուչի տեղը և խոստացված է և ապահոված՝ «դե ընտանիք ենք պահում»»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին