Ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 17-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գաջեգործների փողոցի բնակիչներից մեկը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Ոստիկանությունից հայտնում են, որ 49-ամյա տղամարդը նույն օրը բերման ենթարկվեց բաժին, իսկ որդին իրենց շենքի նկուղից ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր և 5,45 մմ տրամաչափի 144 փամփուշտ։
Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքրեագիտական փորձաքննություններ։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ