Չնայած Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի միջամտությանը՝ Միքայել Մելքումյանին հաջողվել է ձայնի իրավուք ստանալ
Այսօր առավոտյան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստին Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին այդ քաղաքական խմբի անունից հարց տալու իրավունքը տրվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանին։
Միքայել Մելքումյանը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ քննակման ժամանակ սուր բանավեճ է տեղի ունեցել ադրբեջանցիների և Միքայել Մելքումյանի միջև, ընդհուպ մինչև որ հարցին միջամտել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ ասելով, որ Հայաստանը շահագրգիռ կողմ է, չպետք է խմբի անունից խոսի, այն էլ՝ հարց ուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, ում անելիքները շատ են այս ոլորտում։
Այդուհանդերձ Մ. Մելքումյանին հաջողվել է ստիպել բոլորին և համոզել, նրա կողմից փաստարկներ են ներկայացվել, որ այդ կոնֆլիկտները միայն մի տարածաշրջանում չեն,այլ ամենուր են, և խմբի անդամները միաձայն ձայնը տվել են Մ. Մելքումյանին։ Այսպիսով, չնայած խմբում թվային գերակշռությանը, Սամադ Սեյիդովին չի հաջողվել վիժեցնել Մ. Մելքումյանին ձայն տալու իրավունքը։ Եվ այսօր նա հարց կուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա
Միատովիչին։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորը հասկանում են` այս ագրեսիայից հետո վերջակետ չի դրվել, այլ դրվել է ստորակետ․ Միքայել Մելքումյան
- Կարևոր հարցերից է նաև մշակութային ժառանգությունը, որով հարուստ է այդ տարածաշրջանը․ Կիմմո Կիլյունենը՝ ԵԽԽՎ-ում
- Ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ առանց եթե-ների ու բայց-երի․ քննարկում ԵԽԽՎ-ում
- Եկեք չմոռանանք, որ այս թվերի ետևում մարդիկ են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ գերիների հարցի քննարկմանը
- Պետք է թողնել, որ բոլոր հայ ռազմագերիները տուն գնան. ԵԽԽՎ-ի ավստրիացի պատվիրակի կոչը Ադրբեջանին
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը ելույթի համար գրանցվել է 30 պատվիրակ
- Ստրասբուրգում շատ կոշտ ենք խոսելու և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու. Մելքումյան