Քաղաքական 13:24 23/04/2021 Հայաստան

Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը պետք է կոշտանա. Վարդան Ոսկանյան

«Մենք գործ ունենք  ծրագրված  գործողության հետ։ Եթե ուշադիր հետևենք թուրքամետ հայտարարություններին, կտեսնեք, որ կա դրան գաղափարական աջակցություն, կա դրա կիրարկում  կյանքում կոնկրետ  քաղաքական գործիչ համարվողների կողմից»,- «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ,  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ  Վարդան Ոսկանյանը՝ խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հայտարարություններից։

Նա նշեց, որ խոսքը, մասնավորապես, գնում է Թուրքիայի հետ խոսելու, ներհայկական խոսույթ ձևավորելու վերաբերյալ։

«Թուրքիան հստակորեն արձագանքում է  դրան՝ ցույց տալով, որ չի ուզում ընդհանրապես խոսել մեզ հետ։ Հետևաբար, հարցը պետք է փակված համարել ի սկզբանե»,- նշեց իրանագետը։

Վ. Ոսկանյանի խոսքով, այսօր Թուրքիայի հետ խոսելու համար Հայաստանը պետք է ունենա նախապայմաններ, որոնք բխում են նաև 44-օրյա պատերազմում գրանցված հայկական կողմի համար տխրահչռակ արդյունքներից։

«Ահաբեկիչներին տարածաշրջան ներմուծող պետության հետ խոսելը տեղին չէ մինչև չկատարվի նախապայմանները, որոնք պետք է վերաբերեն թուրքական  դիրքորոշումների փոփոխությանը։ Այսպիսի Թուրքիայի հետ Հայաստանը չի կարող ոչ միայն խոսել, հարաբերվել, ընդահակառակը  պետք է պայքարի այսպիսի Թուրքիայի դեմ»,- ասաց Վ. Ոսկանյանը։

Բայց, ըստ նրա, կա կարևոր մի հանգամանք. «Եթե ուշադիր լիենենք,  այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբը, հասկանալով, որ հասարակական տրամադրությունները բոլորովին այլ են, փորձում է շեղվել դեպի ազգային հայրենասիրական դաշտ։ Բայց դա չի փոխում առկա իրավիճակը, որովհետև, ըստ էության, նրանց  գաղափարական մոտեցումը, ես, կարծում եմ, ընդհանրապես իրենք գաղափարազուրկ են, բայց եթե համարենք դա գաղափարական մոտեցում, տանում է  նրան, որ Հայաստանը կարողանա իրենց ցանկացած ծրագրի շրջանակներում խոսել Թուրքիայի հետ, որպեսզի այդ ծրագրի հեռագնա թիրախը դառնա Ռուսաստանը։ Պարզ բանաձևում կա. եթե Հայաստանն ու Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն իրենց եզրաբանությամբ չունեն խնդիր, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են անում ռուսները Հայաստանում։ Կրկնում եմ՝ դա նրանց մոտեցումն է։

Ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը,  ըստ էության, նաև իրենք են խոստովանում, այսօր ապահովում է  մեր պետության անվտանգությանը, հետևաբար նման նեղմիտ մոտեցումներով հանդես գալը ուղղակի հարված կարող է հասցնել մեր անվտանգությանը»։

Վ. Ոսկանյանը բերեց օրինակներ՝ նշելով, որ ամեն ինչ պատմական փորձի վրա է հիմնված։

«Ամենավերջին փորձը ֆուտբոլային դիվանագիտությունն է, որևէ արդյունք չունեցավ,  թուրքական կողմը վերջնականապես արգելափակեց հայ-թուրքական  որևէ  երկխոսություն, շարունակեց իր հայատյաց քաղաքականությունը՝ նույնիսկ ուղղակիորեն սպանելով մեր զինվորներին։ Այո, թուրքական անօդաչուները ղեկավարվում էին թուրք օպերատորների կողմից, որևէ կասկած չունեմ։ 

Ահաբեկիչները, որոնք բերվել էին մեր տարածաշրջան,  ղեկավարվում էին Թուրքիայի կողմից։ Հետևաբար, այս համատեքսում Թուրքիայի հանդեպ դիրքորոշումներում, եթե պետք է որևէ փոփոխություն էլ տեղի ունենա, պետք է  լինի Հայաստանի դիրքորոշման կոշտացում»,- ասաց իրանագետը։

Հարցին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով վերջին երեք տարվա ընթացքում որևէ  պետական միջոցառում չի անցկացվել, քաղաքական քննարկումների օրակարգից ինքնաբերաբեր դուրս է մղվել Հայոց ցեղասպանության թեման, արդյո՞ք միտումավոր վարվող քաղաքականության է իշխանության կողմից և ինչի՞ են ուզում տանել, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, սա էլ տեղավորվում է  հենց Թուրքիայի հետ իբրև «խոսելու» տրամաբանության մեջ։ Մեր հասարակությունը հստակ կերպով ցույց տվեց, որ եթե փորձում են խաթարել նրա, պատկերավոր ասած, հավաքական իմունիտետը, իսկ  այդ հավաքական իմունիտետը ապահովում է  նաև մեր անվտանգության որոշակի բաղադրիչ, ապա  պատասխանը կարող է լինել  որոշ դեպքերում ծայրահեղ։ Ինձ համար անընդունելի ծայրահեղ, բայց  հասկանալի ծայրահեղ։ Հետևաբար, այս հարթությունում, կարծում եմ, գործ ունենք մի վարչախմբի հետ, որն առաջնորդվում է  բազմաթիվ շահերով, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության շահով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}