«Ասենք թե բարև Ներսո» արտահայտության համար մեղադրանք է առաջադրվել Վ․Վարդանյանին
Վահե Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Առաջ չափ կար, սահման կար...
Վահե Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 20-ին ժամը 23-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող հուշահամալիրի մոտ հանդիպելով համագյուղացի Ներսես Վարդանի Վարդանյանին և նրանից լսելով «բարև» արտահայտությունը, արհամարելով նրան և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Ն.Վարդանյանի և հասարակության նկատմամբ, իր անձի առավելությունը ցուցադրելով և վերջինիս հրապարակայնորեն նսեմացնելու դիտավորությամբ իրեն ուղղված «բարև» արտահայտությանը արհամարական տոնով պատասխանել է «ասենք թե բարև Ներսո» արտահայտությունով ...»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ