Քաղաքական 13:09 01/05/2021 Հայաստան

Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմության միջև արհեստական շահարկումներ կամ մրցակցություն չլինի. «Հայրենիքի» մամուլի քարտուղար

«Այս պահին միայն հստակ որոշում կա՝ հնարավոր արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի գնալ դաշինքով, իսկ ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների մասով նորությունները կհրապարակենք  հավանաբար այն ժամանակ, երբ  արդեն կլինի ընտրություններ անցնակցելու մասին հրամանագիր»,- ասուլիսում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Նա ընդգծեց՝ այս պահին ցուցակի մասին որևէ հստակեցում չկա, չի կարող լինել, աշխատանքներն ընթացքի մեջ են. «Կտեսնեք, որ իրապես հզոր, մասնագիտական,  փորձատու և երիտասարդ գործիչների թիմ է լինելու»։

Նա նշեց, որ ցուցակում չեն կարող լինել մարդիկ, որոնք, իրենց ընկալմամբ, օրենքի հետ կարող է խնիդրներ ունենան։

«Ցուցակում լինելու են երկու սկզբունքի վրա հիմնված մարդիկ, որոնք ունեն հանրության շրջանում վստահություն, որոնք կարող են օգտակար լինել  Հայաստանին իրենց կարողությունների՝ մասնագիտական, քաղաքական փորձառություն, շրջանակում»,- ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը։

Նա նշեց, որ Արթուր Վանեցյանը՝ որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ,  շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ողջ քաղաքական գործընթացում, կարծում է, ինչպես նաև իրենց հետ դաշինքի գնացող ուժի ղեկավարը։

«Բայց թե ով կլինի առաջին համար, ինչ տեսքով կլինի  առաջարկվող կառավարության կամ Ազգային ժողովի ցուցակը, դեռ հստակեցում չկա, քննարկվում է»,- ասաց Ս. Հակոբյանը։

Հարցին՝ մինչև այս դաշինքի ձևավորումը, «Հայրենիքը» քաղաքական կոնսուլտացիաներ ունեցե՞լ է այլ ուժերի հետ, օրինակ, Հանրապետության երկրորդ  նախագահ Ռոբետ Քոչարյանի, ՀՅԴ-ի, ինչո՞ւ եզրահանգեցիք, որ հենց այս դաշինքով  գնաք ընտրությունների, Ս. Հակոբյանը նախ ասաց, որ, բնական է, կոնսուլտացիաներ եղել են, միգուցե կշարունակվեն այն իմաստով, որ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի դռները փակ չեն նոր ուժերի համար, եթե, իհարկե, բոլորը գան համաձայնության, որ, օրինակ, որևէ մեկը կարող է միանալ։

«Երկրորդ  նախագահի շուրջ ձևավորված դաշինքի առումով մեր ընկալումը հետևյալն է, որ սա ավելի շատ մարտավարական խնդիր է, այսինքն երկու հզոր ընդդիմադիր բևեռները  մեծ հաշվով  գտնում են, որ  արդյունքի հասնելու համար ընտրության գնալու առավել ճիշտ  քաղաքական կոնֆիգուրացիան  սա է։ Դա զուտ մարտավարական, մասնագիտական, քաղաքագիտական առումով որոշում է, բայց ոչ ստրատեգիաների  և  նպատակների տարբերության»,- ասաց Ս. Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ սա բնական ձևավորված իրավիճակն է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կոնսուլտացիաներ անելու արդյունքում։

«Գտնում ենք, որ մրցակցությունն  ընդդիմության ուժերի մեջ չէ, ընդդիմության բոլոր ուժերն ունենալու են հստակ մեկ թիրախ՝ օր առաջ այս պատուհաս իշխանությունից ազատվելը։ Միգուցե մեր կողմից կլինի առաջարկություն, որ մեր մտայնությունը, մեր թիրախն ու ռազմավարությունն  ընդհանուր ընդդիմադիր ուժերի հետ որևէ կերպ ամրագրել, օրինակ հուշագրի տեսքով։ Բայց դրա մասին կխոսենք, երբ որ արդեն լինեն ընտրություններ, դաշինքը հանդես գա պաշտոնապես։ Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմության միջև  արհեստական շահարկումներ  կամ մրցակցություն, որը մեր ընկալմամբ այս պահին չկա, չմտցվի»,- ասաց նա։

Պատասխանելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նախկին հայտարարությունների վերաբերյալ հարցերին, մասնավորապես նախկինին վերադարձ չի լինելու, Ս. Հակոբյանն ասաց. «Կուսակցության նախագահն ասել է երկու հստակ թեզ՝ սևերի և սպիտակների բաժանումը կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելու։

Երեկ զրույց եմ ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ, ևս մեկ անգամ շեշտադրել է, որ  մեր իշխանության գալու պարագայում  անգամ իր ամենամտերիմ անձը, ով կունենա խնդիր օրենքի հետ, կրելու է օրենքով սահմանված խիստ պատասխանատվություն։

Նախկինին, նախկին բարքերին, այն, ինչ միգուցե տանելի էր նոր ստեղծված երկրում, վաղը  պետք է տանելի չլինի, կարծում եմ, որ այս մասով նույնիսկ ՀՀԿ-ն է իր հստակ դիրքորոշումը հայտնել»։

Նա ընդգծեց՝ երբ իշխանության մեջ լինեն, թե բարոյական առումով պահանջներն են շատ ավելի լինելու իշխանության մեջ գտնվող անձանցից, թե իրավական պահանջները խստորեն պահանվելու են։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}