Փաշինյանը 300 տարվա հայ ժողովրդի պայքարը Արցախում հավասարեցրեց զրոյի. Վոլոդյա Հովհաննիսյան
«Նիկոլ Փաշինյանը 300 տարվա հայ ժողովրդի պայքարը Արցախում հավասարեցրեց զրոյի, ծախեց Արցախը, դավաճանաբար ստորաբար ոչնչացրեց Արցախը, Արցախի բանակը և Արցախը հանձնեց թուրքերին»,- ասուլիսում ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նույնը կատարվում է Սյունիքում և ամենամեծ ողբերգությունն այն է, որ մեր ժողովուրդը այնքան է կորցրել իրականության զգացողությունը, Փաշինյանն այնքան է ստորացրել հայ ժողովրդին, որ իր սեփական երկրում Նիկոլ Փաշինյանը երթևեկում է ռուսական դրոշի ներքո։
«Ասում են՝ ապահով է Սյունիքում, խնդիր չկա, մարդիկ ազատ գնան, բայց Սյունիքում Ա կետից Բ կետը Փաշինյանը տեղաշարժվում է ռուսական խաղաղապահ զորքերի ուղեկցությամբ։ Այ վախկոտ։
Սյունիքը ծնկի չեք կարողանալու բերել»,-ասաց ազատամարտիկը։
Նա նշեց, որ Սյունիքում անտերություն է, պետականություն չկա, ինչպես պետականությաւն չկա Արագածոտնում, Երևանում, ամեն տեղ պետականություն չկա։
«Գիտեք, որ կրակոցներն ավելի հաճախացել են Սյունիքում, առևանգման փորձեր են կատարում, քաղաքացիական հագուստով հայերեն իմացող ադրբեջանցիները ներթափանցում են մեր քաղաքներն ու գյուղերը»,- ասաց նա։
Վ. Հովհաննիսյանի խոսքով, «նախկիններն ու նախկին թալանը» միակ քաղաքական մտքերն են, որոնք Նիկոլը մատուցում է հանրությանը, սակայն նախկինները Արցախ չեն վաճառել, երկու բանակ չեն կործանել։
«Իսկ թալանը... Նիկոլ Փաշինյան, դու թալանում ես ավելի, քո իմքայլականները թալանում են ավելի»,- ասաց նա։
Ըստ Վ. Հովհաննիսյանի, ոստիկանները, դատախազությունը, Նիկոլ Փաշինյանի կառավարության և իմքայլականների հետ, այդ ոհմակը, 850 հոգի ուզուրպացրել են իշխանությունը, ստրակացրել են հայ ժողովրդին, փորձում են խաբելով վերարտադրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին