«Հրապարակ». Նախկին պատգամավոր Աննա Գրիգորյանը կընդգրկվի Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքով Սյունիքից ընտրված, սակայն մանդատ ստանալուն պես խմբակցությունից հեռացած պատգամավոր Աննա Գրիգորյանը, ըստ լուրերի, կհանգրվանի Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում՝ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» քվոտայով։
Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Գրիգորյանը կհայտարարի, թե որ ուժի հետ է շարունակելու քաղաքական պայքարը, նա հրապարակավ իր աջակցությունն է հայտնելու նախկին մարզպետ Վահե Հակոբյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը