Արդեն իսկ կառուցված հասարակական շենքերում պետք է հարմարություններ ստեղծվեն հաշմանդամություն ունեցողների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նածագծերի փաթեթը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով, առաջարկվող փաթեթի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքում հնարավորինս ճիշտ ներառվելուն, նրանց նկատմամբ խտրականության բոլոր դեպքերը բացառելուն և ամենակարևորը՝ հասանելի, ըստ կարիքի, ծառայություն մատուցելուն։
«Ունենք Կառավարության առաջարկ, որի նպատակն է՝ արդեն իսկ կառուցված հասարակական շենքերում փոփոխություններ անել և 3 տարվա ընթացքում վերակառուցել՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն։
Եթե նշված պահանջները չբավարարվեն և խախտումներ արձանագրվեն, ապա կնախատեսվի տուգանք նվազագույն աշխատավարձի 250-350-ապատիկի չափով, իսկ այդ խախտումը հայտնաբերելուց մեկ տարի անց այն չվերացնելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 500-800-ապատիկի չափով»,- ներկայացրեց Տաթևիկ Ստեփանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան