Այս իշխանությունը ինչ էլ անի, չի կարող թաքցնել իր դավաճանությունը. Վոլոդյա Հովհաննիսյան
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կործանել է Արցախը, բանակը, ոչ միայն հանձնել է մեր պատմական հայրենիքը թուրքին, այսօր հանձնում է Սյունիքի անպարտելի և անձեռնմխելի հողերը, նաև Հայաստանը տնտեսական, ֆինանսական ոչնչացման է տանում»,- ասուլիսում ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Փաշինյանը անխիղճ թալանել է Հայաստանի փողերը, զրկել է Հայաստանի ազգաբնակչությանը ֆինանսական ապագայից, թանկացումները 50-100 տոկոս է, աղքատացրել է ազգաբնակչության արդեն 65 տոկոսին ու այսքանից հետո դեռ շարունակում է հոխորտալ:
«Ստախոս Նիկոլ, ոչ մի կոռուպցիա չես բացահայտել, բացի խեղճ տնօրենների ու համայնքների ղեկավարների դեմ քրեական գործեր հարուցելուց: Գիտես, որ ամենակոռումպացված, ամենաթալանչի ընտանիքն ես, գիտես, որ ամենաապազգային, պետական բյուջեն մսխող ու թալանող, ոչնչացնող ղեկավարն ես, դու գիտես, որ քո ոհմակն անխղճորեն թալանել է Հայաստանի Հանրապետությանը և ասեմ՝ դուք այդ բոլորի համար պատասախան եք տալու»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս իշխանությունը ինչ էլ անի, չի կարող թաքցնել իր դավաճանությունը:
«Ուղիղ հայտարարում եմ՝ Փաշինյանը, հանցագործ համաձայնության գալով թուրքերի հետ, Արցախը նվիրել է թուրքին, կործանել է Հայաստանի ու Արցախի բանակը, հային ծնկի է բերել թուրքի առաջ, թուրքի յաթաղանը դրել է հայի վզին»,- ասաց պահեստազորի սպան: