Քաղաքական 22:17 06/05/2021 Հայաստան

Արթուր Վանեցյան. Մենք ՀՀ քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ Tert.am-ը զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի և ընդդիմադիր դաշտում գործող մյուս դաշինքի հետ հարաբերությունների մասին:

«Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է»,- նշել է Արթուր Վանեցյանը:

Tert.am- Պարոն Վանեցյան, արդեն հայտնի է, որ որոշել եք մասնակցել արտահերթ ընտրություններին և մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով: Եթե գաղտնիք չէ, գոնե ընդհանուր գծերով կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ եք առաջարկելու ընտրողին և նախընտրական քարոզչության ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու։

Վանեցյան- Անշուշտ ժամանակը կգա, և մենք այդ մասին խոսելու լիուլի առիթներ կունենանք։ Հիմա կարճ կասեմ միայն հետևյալը. Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել, ամեն ինչ ավերակի վերածվելը կարողացե՞լ ես նկատել, չե՞ս կարոտել անվտանգ, խաղաղ ու ստեղծելու տրամադրող երկիր ունենալուն, չե՞ս ուզում էլի բանակ, միջազգային հեղինակություն ու կայունություն ունեցող Հայաստանի քաղաքացի լինել, ի վերջո չե՞ս կարոտել պետություն ունենալուն։

Վստահ եմ՝ ամեն ոք կասի այո, բայց...

Մենք կընդհատենք ու ինքներս կշարունակենք՝ ասելով, որ այդ ամենը երեք տարի առաջ կար, բայց մեզ չէր բավարարում, ինչի համար էլ մարդիկ փողոց դուրս եկան` ավելի շատ արդարության, ավելի շատ հավասարության, ավելի շատ բարեկեցության փնտրտուքով։ Արդյունքում վերջինները չստացանք, իսկ առաջինները կորցրեցինք։ Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։

Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է: Դա ձեզ ասում եմ ես, այս «վայ» իշխանության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամենամեծ արդյունքներ գրանցած ԱԱԾ տնօրենս:

Դա նաև ասում են այն հանրապետականները, ովքեր մեծ ավանդ ունեն մեր պետության ու բանակի կայացման ու զարգացման գործում, ովքեր ապացուցել են, որ նույնիսկ մեր տարածաշրջանում կարելի է ունենալ մրցունակ, անվտանգ ու կայուն պետություն: Դեռևս ամեն ինչ կորած չէ, դեռ կա հույսի ճանապարհ ու մեր դաշինքը այդ հույսի ծրագրով է ներկայանալու:

Tert.am-Սրանից 3 տարի առաջ Դուք հեղափոխության սիմվոլն էիք, իսկ այժմ դաշինք եք կազմել մի ուժի հետ, որը հեղափոխականների հակառակ ճամբարում էր: Ի՞նչը դրդեց ձեզ այս դաշինքին, որը, խոստովանենք, անակնկալ էր շատերի համար:

Վանեցյան-Ես հեղափոխությունից հետո նշանակված առաջին ԱԱԾ տնօրենն էի, ու իմ վարքագծից ու գործելաոճից էր նաև կախված, թե հանրությունն ինչպես կընկալի այդ կառույցը: Ես հանրության հետ եղել եմ շփման առումով բաց ու անկեղծ՝ փորձելով կոտրել խորհրդային ԿԳԲ-ի իմիջը։ Հեղափոխական չեմ եղել, չէի էլ կարող լինել՝ գործի բերումով, բայց ինձ առաջարկվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, և ես ջանացել եմ ինձ արդարացնել այդ պաշտոնում: Եվ, այո՛, այդ ջանքերի արդյունքում մարդիկ ինձ վստահել են, ինձ հետ կապել են հույսեր, իմ կերպարը մի փոքր, նույնիսկ, միֆականացրել:

Այնուամենայնիվ, երբ հասկացա, որ Փաշինյանի հետ աշխատելն անհնար է, պարտավոր էի հրապարակային ասել այդ մասին, չէի կարող սուսուփուս հեռանալ պաշտոնից, ուստի արեցի իմ հայտնի հայտարարությունը։ Պրոֆեսիոնալ գործունեության գաղտնիքներ չբացեցի, ուղղակի զգուշացրեցի, որ մեզ վտանգ է սպառնում, եթե Փաշինյանը կանգ չառնի, բայց, ինչպես տեսնում եք, նա կանգ առնողը չէ, ավելի է խորացել ճահճի մեջ ու երկիրն էլ հետն է տանում:

Tert.am-Իսկ արդյո՞ք չկա գաղափարական հակասություն Ձեր արտաբերած՝ «վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտության և այս դաշինքի միջև:

Վանեցյան- «Հայրենիք» կուսակցությունն իրեն հստակ տեսնում է այլընտրանքի դաշտում, երբ ասել է, որ նախկինին վերադարձ չի լինելու և այս իշխանությունները պետք է հեռանան։ Նախկինը հնացած բարքերն են, արատավոր երևույթները, ոչ թե՝ անձինք կամ կուսակցությունները։ Նույն ՀՀԿ-ն, որի վրա նախկինի պիտակ են կպցրել, ինքնամաքրման հսկայական ճանապարհ է անցել, գիտակցել իր շատ սխալներ ու հիմա նոր արժեքներով է ներկայանում: Այսինքն՝ մեզ համար երկրի զարգացման ծրագրերն այնքան կարևոր են, իսկ այդ ճանապարհին Փաշինյանը՝ այնպիսի լուրջ խոչընդոտ, որ պետք է մի կողմ դնել նախապատերազմական բոլոր տարաձայնություններն ու պիտակները և պայքարել երկրի ապագայի համար:

Մենք կողմ ենք լայն հանրային կոնսոլիդացիային, մեր ծրագրերով ու գաղափարներով ընդունելի ենք լինելու հանրության համար։ Ու եթե ԱԱԾ տնօրենի պաշտոնում եմ ընկալվել որպես ժողովրդական մարդ, ուրեմն դա է հանրության հետ շփվելու իմ պատկերացումն ու էությունը, դրա շուրջ են համախմբվել իմ գաղափարակիցները, դրան է վստահել ժողովուրդը։

Փաշինյանը պատերազմի պարտությամբ մեր երկրին այնպիսի հարված հասցրեց, որ հանդարտ տոնով խոսել երկրի վիճակի մասին գրեթե անհնար է, բայց մեկ է, պետք է մեզ ստիպենք՝ մնալ մեր կառուցողական վարքագծին հավատարիմ, լուրջ ծրագրերով, ինտելեկտուալ ու փորձառու թիմով քաղաքական պայքարից դուրս մղել պարտված Փաշինյանին ու նրա ձախողված թիմին։

Tert.am-Պարոն Վանեցյան, ընդդիմադիր դաշտում ևս մեկ դաշինք կա՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, Ձեր և այդ դաշինքը ո՞ր ձայների համար է պայքարելու, արդյոք դա հասարակության նույն զանգվածը չէ և այդ դեպքում նույն ընտրազանգվածի ձայները կիսվելու են երկու դաշինքի միջև։

Վանեցյան-Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ, հանուն մեր երկրի զարգացման, հանուն մեր ժողովրդի ապագայի, որը հնարավոր չէ Փաշինյանի ու նրա թիմի իշխանություն լինելու պարագայում։ Մենք մեր անցած ճանապարհով, մեր ծրագրերով ու գաղափարներով ենք ներկայանալու հանրությանը, ուստի ակնկալում ենք, որ ոչ թե իրարից ձայներ կփախցնենք, ընդհակառակը, ձայներ կբերենք այն ընտրազանգվածից, որը հիասթափվել էր ոչ միայն Փաշինյանից, այլև՝ ընտրությունից, քանի որ չի հավատում, որ ընտրության միջոցով հնարավոր կլինի Փաշինյանին հեռացնել։ Իսկ մենք ասում ենք, որ երկրում նորմալ իշխանություն ձևավորելու, այս պարտված ու ձախողված իշխանությունից ազատվելու համար ընտրությունն ընդամենը անարյուն ու անցնցում միջոց է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}