Քաղաքական 19:59 06/05/2021 Աշխարհում

Ո'չ Հոլոքոստը, ո'չ Հայոց ցեղասպանությունն իրենց վերջնական նպատակին չեն հասել․ Գիյերմո Ալտարես

Ճանաչված լրագրող, El País-ի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիյերմո Ալտարեսը հոդված է հրապարակվել օրաթերթում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Նա , մասնավորապես գրել է․

«Միայն 30 երկրներ են ցեղասպանություն անվանել 1915թ․ սկիզբ առած հայերի սպանությունները, չնայած այն բանին, որ պատմաբանները չեն երկմտում կիրառել այս տերմինը:

Երբ Հայոց ցեղասպանությունն իրագործվեց, ցեղասպանություն տերմինը դեռ ի հայտ էլ չէր եկել։ Բայց մարդկության դեմ հենց այս հանցագործությունն էր, որ 20-րդ դարի սկզբում սկիզբ դրեց զանգվածային ոչնչացումների դարաշրջանին, ինչը ստիպեց լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինին փնտրել նոր տերմին, որը կբնորոշեր այն վայրագությունը, որը մինչ այդ անուն չուներ՝ էթնիկ կամ կրոնական խմբերի սպանությունը միայն այն բանի համար, որ նրանք գոյություն ունեին։

Սա միակ պարադոքսը չէ, որ առնչվում է 1915-1918թթ․ Օսմանյան կայսրությունում մինչև 1․5 միլիոն հայերի նախապես պլանավորած ոչնչացմանն ու արտաքսմանը։ Անկախ պատմաբաններն առավել քան համակարծիք են, որ խոսք է գնում հենց ցեղասպանության մասին, սակայն այն ճանաչել են միայն 30 երկրներ, որոնցից վերջինն ԱՄՆ–էր՝ անցած շաբաթ։ Իսպանիան դա դեռևս չի արել։ Թուրքիան անգամ հանցագործություն է համարում այս տերմինի օգտագործումը քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ընդհանրացնում է այս սպանությունները Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում։

«Հայոց ցեղասպանությունն ակադեմիական շրջանակներում հաստատված փաստ է»,-ԱՄՆ-ից բացատրում է թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը։ The New York Times-ի կողմից Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմս համարվող Թաներ Աքչամն իր ողջ կարիերան նվիրել է ապացույցներ փնտրելուն և դրանք հրապարակելուն (այն մասին, որ հայերի սպանությունները անկազմակերպ կամ հանկարծակի ջարդեր չեն եղել, այլ երիտթուրքերի կողմից իրականացվող պետական քաղաքականություն, որոնք իշխանության եկան 1908թ․ և մնացին մինչև 1918թ․, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը փլուզվեց):

Օսմանյան կայսրության պատմության մեջ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների դեմ բռնությունները (1894-1896թթ․ սպանվել էին 200․000 հայեր) պարբերական բնույթ են կրել, բայց մինչ այդ պահը ոչ ոք որպես նպատակ չէր սահմանել համընդհանուր ոչնչացումը։ «Անգամ ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի կամ աշխատակազմի մոտ որևէ կասկած չկա, որ հայերի հետ տեղի ունեցածը կարող է որակվել՝ որպես ցեղասպանություն,-ասում է Աքչամը։

Նախագահը բացառապես քաղաքական դրդապատճառներով էր երկմտում օգտագործել այդ տերմինը։ Այն եղել է պլանավորված։ Եվ կարող եմ հեշտությամբ հայտարարել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի։ Ունենք բազմաթիվ վավերացված հեռագրեր, որոնք հստակ ի ցույց են դնում օսմանյան իշխանությունների ցեղասպան մտադրությունը»։

Այնպիսի գրքերում, ինչպիսիք են A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility կամ Killing Orders: Talat Pasha's Telegrams and the Armenian Genocide, Աքչամը բացահայտում է երիտթուրքերի ներքին գործերի նախարար, 1921թ․ հայ զինվորականի կողմից սպանված Թալեաթ Փաշայի կոդավորված հեռագրերը, որոնք կասկածի տեղ չեն թողնում նրա մտադրությունների վերաբերյալ։ Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը վստահեցնում էր, որ դրանք կեղծված էին, բայց իր հետախուզական աշխատանքներից հետո Աքչամն ապացուցեց, որ իրական էին։

Ըստ դրանցից մեկի՝ 1915թ․ սեպտեմբերին՝ ջարդերի սկզբում, Թալեաթ Փաշան հրամայում էր հետևյալը․ «Կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին՝ չխնայելով կանանց, երեխաներին կամ հիվանդներին։ Որքան էլ ողբերգական թվան ոչնչացման այս մեթոդները, պետք է վերջ տալ նրանց գոյությանը՝ առանց մեր գիտակցությանը լսելու»։ Չնայած բնօրինակները ոչնչացվել էին, Աքչամն այդ հեռագրերի լուսանկարները գտել է Նյու Յորքում 2015թ․։

Կան ակնհայտ փաստեր, որոնք նշում են, որ նացիստները Հոլոքոստից առաջ, որի ընթացքում սպանվեցին 6 միլիոն մարդիկ, Թուրքիայում տեղի ունեցածն ի գիտություն էին ընդունել՝ եվրոպացի հրեաներին ոչնչացնելու իրենց ծրագրի համար։ «1939թ․ օգոստոսի 22-ին Հիտլերը հանդես եկավ Լեհաստանի հետ առաջիկա պատերազմի մասին ելույթով իր գեներալների առջև»,-բացատրում է ամերիկացի պատմաբան, Հիտլերի իշխանության գալու մասին պատմող The death of democracy գրքի հեղինակ Բենջամին Քարտեր Հեթը (Benjamin Carter Hett)։

«Կան նրա խոսքերի 3 վերծանումներ։ Համաձայն դրանցից մեկի՝ Հիտլերն ասել է․«Այդքանից հետո ո՞վ է հիշում հայերի ոչնչացման մասին»։ Մյուս երկու վերծանումները այս խոսքերը չեն պարունակում»։ Այն փաստը, որ այս վերծանումը շրջանառվել է The New York Times ի կողմից 1945թ․-ին, ցույց է տալիս, որ դեռևս 40-ական թվականներից կապ է սահմանվում հայերի և հրեաների ջարդերի միջև։

«Անկասկած, դա մեծ ազդեցություն է թողել Լեմկինի վրա, և նա այդ մասին պատմում է իր ինքնակենսագրականում»,- բացատրում է Խոսե Ռիկարդո դե Պրադան՝ միջազգային արդարադատության իսպանացի խոշորագույն փորձագետներից մեկը։ Սամանտա Փաուերը, որը եղել է ՄԱԿ-ում դեսպան Բարակ Օբամայի ղեկավարման տարիներին, 2002թ․ արժանացել է Պուլիցերյան մրցանակի «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի համար։

Այնտեղ նա պատմում է, թե ինչպես է Լեմկինը, լինելով ուսանող Լվով քաղաքում, բանավեճ ունենում մի դասախոսի հետ, որն արդարացնում էր հայերի ջարդերը՝ մեկնաբանելով, որ ի վերջո յուրաքանչյուր կառավարություն իրավունք ուներ անել իր քաղաքացիների հետ այն, ինչ կուզեր, ներառյալ՝ սպանել նրանց, ինչպես «մի ֆերմեր, որ կարող է սպանել իր սեփական հավերին»։ Հենց այդ բանավեճի պատճառով վրդովմունքից էլ ի հայտ եկավ այն գաղափարը, որ պետք է գոյություն ունենան օրենքներ պետություններից վեր, որոնք կպատժեն այս հանցագործությունների համար։

«Հայոց ցեղասպանության ընթացքում չկար այնպիսի մի անձնավորություն, ինչպիսին Հիտլերն էր», - իր հերթին նշում է Թաներ Աքչամը՝ մարդկության դեմ այս երկու հանցագործությունները համեմատելու վերաբերյալ հարցին պատասխանելիս։ «Ցեղասպանությունը մի քաղաքական կուսակցության որոշում էր և մի քաղաքական կուսակցության կողմից իրագործված՝ «Միասնության և առաջընթացի կոմիտե»-ի։ Սա Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև հիմնական տարբերություններից մեկն է։

Մյուսն էլ այն է, որ երիտթուրքերը չունեին ռասիստական գաղափարախոսություն, ինչպիսին ունեին նացիստները։ Նրանք, իհարկե, ազգայնականներն էին, բայց ցեղասպանության որոշումը կայացրին, որովհետև կարծում էին, որ հայերի գոյությունը սպառնալիք էր կայսրության համար և մտածեցին, որ հայերին սպանելով կարելի է չեզոքացնել այդ սպառնալիքը»։

Ցեղասպանությունն ուղեկցվում էր դեպի Սիրիայի անապատներ զանգվածային արտաքսումներով և ամենադաժան կերպով իրագործված զանգվածային սպանություններով։ Էթնիկ զտումը համընդհանուր բնույթ էր կրում։

Ո'չ Հոլոքոստը, ո'չ Հայոց ցեղասպանությունն իրենց վերջնական նպատակին չեն հասել, այն է՝ երկրի երեսից ջնջել հրեաներին և հայերին։ Սակայն, այո', նրանց հաջողվել է ավերել հազարամյա մշակույթները՝ Արևելյան Եվրոպայի հրեաների և Անատոլիայի հայերի։ Ինչպես Աուշվիցը, այնպես էլ Դեր Զորը՝ սիրիական անապատի ճամբարը, որտեղ տասնյակ հազարավոր հայեր սովամահ եղան, լքված եբրայական գերեզմանոցները և Լեհաստանի մոռացված սինագոգները կամ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, որոնց հեղինակը նոր ծնվող Թուրքիայի իշխանություններն էին, հիշեցնում են 20-րդ դարի սարսափը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}